1. Եթե բախտը չի թակում Ձեր դուռը, դո՛ւռ կառուցեք: Միլտոն Բերլե

2. Այնպես ապրիր՝ ասես վաղը մեռնելու ես: Այնպես սովորիր՝ ասես ապրելու ես հավիտյան: Մահաթմա Գանդի

3. Դու չես կարող անցնել կյանքիդ հաջորդ հատորին, եթե շարունակ վերընթերցում ես նախկին հատորները:

4. Մի փորձիր միանգամից լավագույնը լինել, փորձիր պարզապես լինել ավելի լավը, քան երեկ էիր:

5. Ոճը առանց ավելորդ խոսքերի անհատականությունդ դրսևորելու եղանակ է: Ռաքել Զոի

6. Իսկական գրողը նման է ապստամբի, որը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում: Վիլյամ Սարոյան

7. Զգուշորեն վարվեք բառերի հետ: Արտաբերված բառերը կարող են ներվել, սակայն ոչ մոռացվել:

8. Անփոխարինելի լինելու համար մարդ պետք է միշտ փոփոխական լինի: Կոկո Շանել

9. Ես կգերադասեի մեռնել կրքից, քան ձանձրույթից: Վան Գոգ

10. Ինչ-որ բան ընդունելու համար պետք է նախևառաջ հասկանաս դա: Ջոան Ռոուլինգ

11. Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում: Համո Սահյան

12. Բոլորն էլ վաղ թե ուշ պետք է մահանան, սակայն ես միշտ կարծել եմ, որ ինձ համար բացառություն կարվի: Վիլյամ Սարոյան

13. Աշխարհում չկա գրքից ավելի հավատարիմ ընկեր: Էռնեստ Հեմինգուեյ

14. Լիակատար կենդանություն զգալու համար հնարավորինս շատ բան փորձիր քո կյանքում: Երբ ծիծաղում ես, ծիծաղիր լիաթոք, իսկ երբ զայրանում ես, մի կուշ զայրացիր: Փորձիր կենդանի լինել: Այսպես թե այնպես, շուտով մահանալու ես: Վիլյամ Սարոյան

15. Երբեք մի՛ մտածեք, որ պատերազմը հանցագործություն չէ: Անկախ նրանից, թե որքան մեծ է դրա անհրաժեշտությունը, այն, միևնույնն է, հանցագործություն է: Էռնեստ Հեմինգուեյ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել