Կյանքն ինչ հետաքրքիր բան է, եթե որևէ մեկն ինձ, ասենք 4-5 տարի առաջ, ասեր, որ ես երբևէ կմասնակցեմ Նազենի Հովհաննիսյանի ծննդյան տոնին նվիրված  փակ միջոցառմանը, ես հավանաբար քմծիծաղ կտայի: Թե ինչու, այդ մասին այժմ չեմ գրի, քանի որ շատ ավելի լավ ու հաճելի բանի մասին եմ գրելու, Նազենիի ծննդյան 30-ամյակի տոնական միջոցառման: 

Մեր իրականությունում ցավոք շատ չեն կանայք, որոնց արտաքինը, ներքինն ու մտավորը ներդաշնակ են և փոխլրացնող: Նազենին այդ քչերից է և նա իրավամբ շատերի կողմից օրինակ է:

Նազենիի ծննդյան տոնը իմ սիրած վայրերից մեկում էր, հրավիրված էին բացառապես հաղորդավարուհու մտերիմները, ընկերները, գործընկերները: Ինձ դժվար է ասել, թե ես նշածներիցս որի մեջ եմ, բայց դա այլևս էական չէ, կարևորն այն է, որ ես և Նազենին միմյանց մասին արդեն գիտենք այն, ինչ չգիտեինք և չէինք զգում տարիներ առաջ:

 
 

Ես մշտապես հակված եմ մտածելու, որ ժամանակն ամեն բան իր տեղն է դնում և չեմ սխալվում:

Վերադառնալով տարեդարձին` ասեմ, որ շատ հաճելի երաժշտություն էր, համեղ հյուրասիրություն, շատ գեղեցիկ նվերներ և ծաղիկներ և ամենակարևորը Նազենին ու նրա ընտանիքը ժպտում էին: Նրա քույրերը, հայրը և մյուս հարազատները մշտապես նրա կողքին են և տարեդարձը ևս մեկ առիթ էր տեսնելու, թե որքան կապված են նրանք միմյանց հետ և որքան թանկ է նրանց համար Նազենին: Եվ ինչպես Հրանտ Թոխատյանն իր շնորհավորական խոսքում նշեց, Նազենիի մայրն էլ մշտապես նրա կողքին է, գլխավերևում և թիկունքին կանգնած և ամեն բան տեսնում և ուրախանում է դստեր համար:

Կարծում եմ հարկ չկա նշելու, թե հայտնի դեմքերից որքան շատերն էին ներկա, լուսանկարներից էլ ամեն բան պարզ է:

 

Հ.ԳԱսեմ, որ ես և Օֆելիս, շատ կարճ ժամանակում ենք պատրաստվել Նազենիի տարեդարձին, Դավիթիկը մեզ մի կերպ թողեց, որ գնանք: Նվեր ընտրելն էլ, գիտեք, թե որքան դժվարին գործ է, հատկապես նման կայացած անձնավորության համար: 

Հուսանք հավանեց: Եվս մեկ անգամ շնորհավոր և ամենանվիրական երազանքների իրականացում:

Լուսինե Նահապետյանը եւ Նազենի Հովհաննիսյանը
Նազենի Հովհաննիսյանը քույրերի հետ
Կարեն Բաբաջանյանը եւ Նազենի Հովհաննիսյանը
Lazzaro-ն, Սոֆին, Սերգեյ Սմբատյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Արթուր Ալեքը
Նազենի Հովհաննիսյանն իր ծննդյան տարեդարձի հյուրերի հետ
Սոֆի Մխեյանը
Անդրեն եւ Նազենին
Անդրեն, Հրանտ Թոխատյանը եւ Նազենի Հովհաննիսյանը
Նազենին, Լուիզան եւ ծննդյան տոնի հյուրերից
Նազենի Հովհաննիսյանը, Էրիկը, Գայանեն եւ ծննդյան տոնի հյուրերից
Նազենի Հովհաննիսյանն իր ծննդյան տոնի հյուրերի հետ
Գայանեն, Աննան, Սոֆին, Անդրեն, Lazzaro-ն եւ Էրիկը
Rippi-ն եւ Էրիկը
DJ Guevo-ն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել