Ջրվեժները, թերևս, բնության ամենափառահեղ հրաշքներից են:
10 Սաթերլենդ

Նոր Զելանդիան անհաշվելի բնական հրաշքների երկիր է ու հատկապես առատ է ջրվեժներով, սակայն ամենատպավորիչը Սաթերլենդի ջրվեժն է: Սաթերլենդի ջրվեժը ամենաբարձրը չէ, սակայն դրա տեսարանն ուղղակի ապշեցնող է: Այն 604մ բարձրություն ունի և, հաշվի առնելով, որ այն, թափվում է հարաբերականորեն փոքր՝ Քիլ լճից, դրա չափերն իսկապես որ ահռելի է:
9 Ջոգ

Ջոգի ջրվեժը Հնդկաստանի երկրորդ ամեաբարձր ջրվեժն է, որի բարձրությունը հասնում է 253 մետրի: Այս ջրառատ ջրվեժը աշխարհի ամենատպավորիչ գեղեցկությունն ունեցող ջրվեժներից մեկն է:
8 Պլիտվիցյան լճեր

Պլիտվիցյան լճերի ջրվեժներն իսկապես յուրահատուկ են, դրանք թափվում ու լցվում են միմյանց փոխկապակցված լճերի մեջ: Այս վայրը՝ իր փարթամ բնությամբ, քարանձավներով, լճերով ու ջրվեժներով, ամբողջությամբ աննկարագրելի գեղեցկություն ունի:
7 Լանգֆոս
Լանգֆոսը Նորվեգիայի Ակրաֆիորդի ժայռերի վրայով հոսող ջրվեժ է, որը երկրի` այս մեծության քիչ ջրվեժներից մեկն է, որը չի վնասվել մարդածին պատճառներով: Ջրվեժի բարձրությունը 609 մետր է:
6 Յոսմիթ

Յոսմիթի ազգային զբոսայգին հայտնի է բնության բազմաթիվ հրաշքներով, ժայռերով, անտառներով ու բազմաթիվ ցնցող ջրվեժներով: Դրանցից ամենագեղեցիկը Յոսմիթի ջրվեժն է, որը՝ իր 739մ բարձրությամբ, համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր ջրվեժը: Չնայած Յոսմիթն ինքնին անչափ գեղեցիկ է, այնուամենայնիվ, սակվոյայի հսկայական ծառերը ու գրանիտե ժայռերը էլ ավելի տպավորիչ տեսարան են ապահովում:
5 Կիտուր

Կիտուրի ջրվեժը 226 մ բարձրություն ունի` Նիագարայից 4 անգամ ավել: Այս հսկայական ջրվեժը կարող էր օգտագործվել որպես էներգիայի աղբյուր, եթե չգտնվեր լավ պահպանվող ազգային զբոսայգում, բացի այդ, այն զբոսաշրջիկների համար նույնպես դժվար հասանելի վայրում է գտնվում: Այնպես որ, բնության այս հրաշքի շլացնող գեղեցկությունը վայելեք միայն լուսանկարով:
4 Անխել (հրեշտակ) ջրվեժը

Չնայած թվում է, թե այս ջրվեժը դրախտում է գտնվում, այնուամենայնիվ, իր անունը այն ստացել է ոչ այդ պատճառով: Ջրվեժն իր անունը ստացել է ամերիկացի ավիատոր Ջիմմի Անխելի կողմից. նա առաջին մարդն է, ով թռչել է ջրվեժի վրայով: Այս ջրվեժը հսկայական` 807 մետր բարձրություն ունի:
3 Նիագարա
Անկասկած, սա աշխարհի ամենահայտնի ջրվեժն է: Նիագարան միլիոնավոր զբոսաշրջիկների է գրավում: Այն գտնվում է ԱՄՆ-ի ու Կանադայի միջև` Մեծ լճերի ավազանում: Սա բնության ամենագեղեցիկ հրաշքներից մեկն է, որին կարելի է ականատես լինել մայրցամաքում:
2 Վիկտորիա
Այս ցնցող ջրվեժը անվանվել է Վիկտորիա թագուհու անունով՝ լեգենդար հետազոտող Դեյվիդ Լիվինգստոնի կողմից: Սակայն բնիկներն այն «Մուլի-ռատունիա» էին անվանում, որը նշանակում է շառաչող ծուխ: Ջրվեժի բարձրությունը հասնում է 120 մետրի: Ներքևում ուժգնությունից ջուրը փրփրում է և աննկարագրելի տեսարան է ստեղծում, որը պարզապես տեսնել է պետք:
1 Իգուազու
Իգուազուն, գտնվելով Արգենտինայի ու Բրազիլիայի սահմանին, անկասկած, բնության ամենատպավորիչ գեղեցկություններից է, որը կարելի է տեսնել աշխարհում: Դրա անունը նշանակում է «Մեծ ջուր»:
82 մետր բարձրություն ունեցող այս ջրվեժը հատկապես գեղեցիկ է անձրևային սեզոնին, երբ այն առավել ջրառատ է:







