Պարապությունից ընկել եմ հայ, այսպես ասած, «շոուբիզի» դեմքերի կենսագրություններն եմ փորփրում: Եվ այսպես, ԿԱՄՈ-յի կենսագրության մեջ էսպիսի տողեր եմ գտել. «18 տարեկանում գնում է ծառայելու հայկական բանակում»: Չգիտեմ՝ ինքն է ցուցում տվել, որ այդպես գրեն կամ չէ, բայց սովորաբար գրվում է` «ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում» կամ «չի ծառայել»: Ասեմ՝ բանակում ծառայած լինելը բացառիկ ձեռքբերում կամ հաջողություն չի, ոչ էլ եզակի նվաճում, այլ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու պարտքը սեփական ժողովրդի ու պետության առաջ: Թեև, ով իմանա, գուցե Կամոյի համար բանակն իրոք ձեռքբերում է եղել ու ծառայությունն այնքան հագեցած, բուռն ու փոթորկալից է անցել, որ .....

Ամեն դեպքում հակված եմ մտածելու, որ այս վրիպակը իր մեղքով չէ, քանի որ մի քանի այլ անգրագիտություններ էլ կան, ինչպես օրինակ`

Գրքե՞ր … ժամանակ չունի:
Կինո՞…. Օզոն, Ալմադովար, Ֆոն Թրիեր:
Երաժշտությո՞ւն… Մադոննա, Գագա, Սոնա Շահգելդյան (շատ է սիրում էդ աղջկան):
Սիրած քաղաքները՝ Նյու Յորք, Փարիզ, Լոնդոն:
ՈՒտեստ՝ բաստուրմայով ձվածեղ:

Կինո բաժնում ճշտեք՝ ռեժիսորների անուններ պիտի՞ գրեք, թե ֆիլմերի վերնագրեր, նույնն էլ երաժշտություն բաժնում` ըստ ժանրերի՞, թե ըստ կատարողների, ու նշեք, ասենք, սիրած երաժիշտներ կամ երաժիշտ կատարողներ, սիրած կինոռեժիսորներ կամ սիրած ֆիլմեր կամ թեկուզ նախընտրած երաժշտական ժանրեր կամ ոճեր .... Մի խոսքով, կարելի է չէ մի քիչ գրագետ կազմել նման անկետաները: «ԴԱՐ-21» հեռուստաընկերությունը կարծեմ այս առումով ունի անելիք այս կարգի վրիպակներն ու անգրագիտություններն ուղղելու:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել