Մենք հաճախ բողոքում ենք մոռացկոտությունից, ցրվածությունից: Սակայն դրանց դեմ կարելի է պայքարել` կիրառելով ստորև նշված մեթոդները:
• Ժամանակ առ ժամանակ ամենօրյա սովորական գործողությունն անելիս (հագնվելիս, լոգանք ընդունելիս, սենյակով քայլելիս) փակեք աչքերը:
• Եթե աջլիկ եք, թեկուզ մի քանի տող գրեք ձախ ձեռքով, և հակառակը:
• Օրական 2 լիտր հեղուկ խմեք: Գերմանացի գիտնականները եզրակացրել են, որ ջուրը, թեյն ու հյութերը բարերար ազդեցություն ունեն հիշողության վրա:
• Հաճախ շնչեք հազրեվարդի յուղի հոտը: Այն ոչ միայն լավացնում է հիշողությունը, այլև խթանում մտավոր գործունեությունը: Կենսունակությունը բարձրացնելու համար հազրեվարդի յուղի 1-3 կաթիլ կարելի է ավելացնել տարբեր կերակուրների մեջ: Կարելի է նաև հազրեվարդի յուղով լոգանք ընդունել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=264287020419351&set=a.200665703448150.1073741832.185332971648090&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել