1in.am-ը գրում է.
Համացանում հայտնվել են իտալացի քաղաքական գործիչ և մեդիամագնատ Սիլվիո Բեռլուսկոնիի լուսանկարներ, որոնցում նա ավլում է քաղաքի փողոցները, հաղորդում է «Անձրև» հեռուստաալիքը:
Ենթադրվում է, որ Բեռլուսկոնին հասարակական աշխատանք է կատարում, որին նրան հարկերից խուսափելու համար հարկադրել է Միլանի դատարանը:
Ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ Բեռլուսկոնին կաշխատի ծերանոցում, սակայն 77-ամյա քաղաքական գործչին այլ աշխատանք են հարկադրել: Բեռլուսկոնին հայտարարել է, որ ուրախ կլինի կատարել այդ աշխատանքները, քանի որ նա, իր խոսքերով, ամբողջ կյանքում օգնել է մարդկանց:
Ապրիլի 18-ին Միլանի դատարանը Իտալիայի նախկին վարչապետին մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու մեջ: Դատարանը վճռել է, որ Բեռլուսկոնին պետք է տարվա ընթացքում շաբաթական մեկ անգամ հասարակական աշխատանք կատարի:



