Աշխարհի տզրուկը ժամանակավորապես փոխեց իր ուղղությունը Իրանից դեպի Ուկրաինա: Փաստորեն Ուկրաինայի ողբերգությունը ու Ռուսաստանի դիրքերի հզորացումը աշխարհում փրկեցին Իրանին: Հուսանք նաև Սիրիան շուտով կազատվի ԱՄՆ կոչվող մակաբույծից:

Հետաքրքիր փաստ է, որ չնայած նրա որ Ռուսաստանը պատմության տարբեր ժամանակաշրջաններում փրկել է բազմաթիվ երկրների վերջնական կոլլապսից, Ռուսաստանը գրեթե միշտ ունեցել է շատ քիչ թվով դաշնակիցներ: Մի՞թե վախն է աշխարհին ստիպում թշնամանալ հսկա ՌԴ-ի հետ:

Հիմա երբ Ռուսաստանը իր դիրքերն է հզորացնում, բոլորը խուճապի են մատնվել, սպառնում են ինչ-որ անիմաստ սանկցիաներով, որոնք ինչպես տեսնում եք ՌԴ-ին ընդհանրապես չեն խանգարում: Ռուս մարդիկ նույնիսկ չեն էլ խոսում այդ սանկցիաների վտանգավորության մասին, որովհետև դրանք իրոք ոչ մի լուրջ վնաս չեն կարող հասցնել օրեցօր հզորացող ու ուժերի բալանսը փոխող ՌԴ-ին:

Մենք ապրում ենք շատ հետաքրիր մի ժամանակաշրջանում մարդիկ, որտեղ Եվրոպան ու ԱՄՆ-ն կորցնում են իրենց դիրքերը, և ամենահավանական վարկածով զիջում են իրենց դիրքերը Ռուս-Ասիական միավորմանը: Ինքներդ դատեք մի՞թե Ուկրաինան այդքան կարևոր էր նրանց համար, որ հասցրեց այդպիսի հիստերիայի: Իհարկե ոչ: Այն ինչ անում է ՌԴ-ն համապատասխանում է բոլոր համաշխարհային նորմերին, ի հակառակ ԱՄՆ-ի, բոլոր երբեմնի գործողությունների:

Ուղղակի Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն իսկ հասկանում են, Ուկրաինան միայն սկիզբն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պլաններում: Ու նաև պարզ հասկանում են, որ այս անգամ ուղղակի ձախողվեցին երբ Ուկրանային հասցրեցին քաղաքացիական պատերազմի, սկիզբ դնելով իրենց իսկ դիրքերի թուլացմանը:

Ինչ վերաբերվում է ՀՀ-ին, ՌԴ հզորացումը նաև մեր հզորացումն է նշանակում, չէ որ ՀՀ-ն շատ շուտով մուտք կգործի մաքսային միություն, որը ըստ իս հիմք է դառնալու նոր՝ շատ ավելի հզոր միության կազմավորման թե տնտեսապես, թե ռազմականորեն քան Խորհրդային Միությունն էր:

Ու վերջիվերջո հզոր Հայաստան նշանակում է միավորված Հայաստան, հայաշատ Հայաստան, հարուստ Հայաստան: Իսկ դա հենց այն է ինչ երազում է ցանկացած գիտակից հայ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել