1in.am-ը գրում է.

Իսպանական Իբիցա կղզում 2014-ի հունիսի մեկին կբացվի Sublimotion ռեստորանը: Այն կլինի ամենաթանկն աշխարհում, այնտեղ ընթրիքը կարժենա 1500 եվրո: Թանկությունը պայմանավորված է խոհարարների անվանիությամբ և խոհանոցի բացառիկությամբ, հայտնում է Espanarusa.com ինտերնետ-պորտալը:

Sublimotion-ի շեֆ-խոհարարը կլինի Պակո Ռոնսերոն: 

Sublimotion-ում ընթրիքը նման կլինի ներկայացման: Բոլոր պատվերներն այցելուներին կհասնեն օդով՝ հատուկ օդային միջոցներով և կդրվեն սեղանի կենտրոնում: Ռեստորանում միայն մեկ սեղան կլինի՝ 12 հոգու համար: Ուտեստների մատուցումը կուղեկցվի անուշաբույր կոմպոզիցիաներով: Օրինակ՝ վարդագույն գինին կուղեկցվի ծաղիկների բույրով, սառը նախուտեստները՝ հյուսիսային սառը քամով: Մատուցողները երեկոյի ընթացքում 20 անգամ կզգեստափոխվեն: Սննդային ներկայացումը կտևի երկուսուկես ժամ:

Sublimotion ռեստորանը կլինի Պլայա դեն Բոսա հանգստավայրի նոր Hard Rock Hotel Ibiza հյուրանոցում, որը կբացվի մայիսի 18-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել