Lragir.am-ը գրում է.

Ամերիկյան Ֆորդ ընկերությունն ապրիլի 21-ից Ռուսաստանի Վսեվոլոժսկ քաղաքում դադարեցրել է արտադրությունը և 700 աշխատակից է կրճատել, տեղեկացնում է BBC-ը:

Ռուսաստանում արտադրությունը կրճատելու պատճառը երկրում ընդհանուր տնտեսական վիճակի վատթարացման հետ է կապված: Տնտեսական պատճառների թվում են ռուբլու արժեզրկումը, նոր ավտոմեքենաների շուկայում սպառողական ակտիվության նվազումը: Գործարանի աշխատանքները ավելի թույլ հզորությամբ վերսկսվելու են հունիսից մեկ հերթափոխով:

Վսեվոլոժսկում Ֆորդի գործարանը բացվել է 2002 թվականի հուլիսին: Այժմ գործարանում 2000 մարդ է աշխատում: Գործարանի հզորությունը տարեկան 125 հազար ավտոմեքենա է, այն թողարկում է Ֆոկուս և Մոնդեո մոդելները:

2014 թվականի հունվար-փետրվարի ամսիներին Ռուսաստանում Ֆոկուսի վաճառքի ծավալներն ընկել են 40%ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել