11:32 , 21 ապրիլ, 2014Lragir.am-ը գրում է.
Ամերիկյան Ֆորդ ընկերությունն ապրիլի 21-ից Ռուսաստանի Վսեվոլոժսկ քաղաքում դադարեցրել է արտադրությունը և 700 աշխատակից է կրճատել, տեղեկացնում է BBC-ը:
Ռուսաստանում արտադրությունը կրճատելու պատճառը երկրում ընդհանուր տնտեսական վիճակի վատթարացման հետ է կապված: Տնտեսական պատճառների թվում են ռուբլու արժեզրկումը, նոր ավտոմեքենաների շուկայում սպառողական ակտիվության նվազումը: Գործարանի աշխատանքները ավելի թույլ հզորությամբ վերսկսվելու են հունիսից մեկ հերթափոխով:
Վսեվոլոժսկում Ֆորդի գործարանը բացվել է 2002 թվականի հուլիսին: Այժմ գործարանում 2000 մարդ է աշխատում: Գործարանի հզորությունը տարեկան 125 հազար ավտոմեքենա է, այն թողարկում է Ֆոկուս և Մոնդեո մոդելները:
2014 թվականի հունվար-փետրվարի ամսիներին Ռուսաստանում Ֆոկուսի վաճառքի ծավալներն ընկել են 40%ով: