Մի անգամ ամերիկացի հայտնի գրող Մարկ Տվենին հարցնում են, թե երբ է նա առաջին անգամ գումար վաստակել: Գրողը պատասխանում է, որ իր աշակերտության տարիներին է դա եղել: Աշակերտները սիրում էին գրել, նկարել սեղանների վրա, իսկ խիստ տնօրենը նրանց պատժելու համար պահանջում է առավոտյան հինգական դոլար տուգանք բերել:
Մարկը, գալով տուն, պատմում է հորը ողջ ճշմարտությունը: Հայրը նրան տալիս է հինգ դոլարը, բայց արգելում այլևս այդ դպրոց գնալ: Առավոտյան, երբ Մարկը պատրաստվում է վերջին անգամ գնալ դպրոց և տալ տուգանքը, մի խորամանկ միտք է մոտն առաջանում. չտալ գումարը տնօրենին, այլ պահել իր մոտ, չէ՞ որ ինքն այլևս այդ դպրոց չէր գնալու: Այսպես նա վաստակում է իր առաջին գումարը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=404242069632083&set=a.159140557475570.45412.100001388799505&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



