1in.am-ը գրում է.

Ամերիկյան Յուտա նահանգի Քոլեջ-Ուորդ քաղաքում 3 տարեկան աղջիկը պատահաբար հրացանով կրակել է 2 տարեկան եղբորը: Այս մասին հայտնել են քաղաքային ոստիկանության ներկայացուցիչները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Նրանց խոսքով՝ աղջիկը տանը գտել է հոր հրացանն ու կրակել եղբորը: Փամփուշտը հայտնվել է տղայի որովայնում: Երեխան անմիջապես հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ինչպես պարզվել է՝ երբ աղջիկը վերցրել է հրացանը, այն լիցքավորված չի եղել: Թե ինչպես է երեխային հաջողվել լիցքավորել այն՝ հայտնի չէ: Ինչպես հայտնել են ոստիկանները, դեպքի պահին ծնողները տանն են եղել, սակայն մի քանի րոպե անուշադրության են մատնել նրանց: 

Գործով դեռևս չեն առաջադրվել մեղադրանքներ: Ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, ըստ ամենայնի՝ միջադեպը կճանաչվի որպես դժբախտ պատահար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել