Նոր մի հոդված կարդացի, որտեղ «Չենք Լռելու»-ն հրաժարվել է (իբր) մեկ միլիոն դոլար (իբր) օնությունից ՝ առաջարկելով վանք նորոգել: Վանք նորոգելը, անշուշտ պատվաբեր գործ է, սակայն, հայ ժողովուրդը բերդ և ամրոց կառուցելու փոխարեն , դարեր ի վեր վանքեր և եկեղեցիներ է կառուցել: Արդյունքում , որ հրոսակը չի ալարել մտել և ավիրել է Հայաստանը:
Հերիք չէ՞:
Ուր էր, ասեին մի 5 հատ նոր տանկ գնեք, կամ ռազմական ինքնաթիռ, կամ բազմազավակ սպաների համար մի նոր թաղամաս կառուցենք: Չէ, եկեք Վանք նորոգենք , որ պատերազմի ժամանակ (աստված չանի) մտնենք մեջը և աղոթենք...
P.S. Ի դեպ, ինչպես նախկինում մեր իշխանները, այնպես էլ հիմիկվա հայ օլիգարխները (համեմատությունը միմիայն հնարավորությունների մասով) իրենց գործած մեղքերի համար, ամեն մեկը մի երկու հատ, եկեղեցի ունեն կառուցած: Բավ է: Հարգելի օլիգարխներ, Ձեր մեղքերը քավեք բանակը զինելով և հավատացնում եմ Ձեզ , որ ուժեղ բանակի, ուժեղ զինվորի մայրերի աղոթքների շնորհիվ Ձեր մեղքերի ներվելու շանսերը ավելի բարձր կլինեն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aspirin.am/posts/339053556176662
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել