Yerevannews.am-ը գրում է.

Այսօր Տավուշի Մարզի Չորաթան գյուղի ուղղությամբ կարակոցներ են հնչել հակառակորդի կողմից: Այս լուրը ճշտելու համար YerevanNews.am-ը կապվեց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանի հետ:  «Առավոտյան 09.00 ից մինչեւ 09.20 կարակոցներ են եղել աշխատող գյուղացիների ուղղությամբ: Տուժողներ եւ վիրավորներ չկան, իսկ իրավիճակը այս պահին խաղաղ է: Մարդիկ նորից անցել են իրենց աշխատանքին: Հարակից գյուղերում էլ եմ եղել, կրակոցներ լսվել են միայն Մովսես գյուղի ուղղությամբ» - նշում է գյուղապետը հավելելով, որ իրենք վաղուց արդեն սովոր են այդ իրավիճակին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել