Life.panorama.am-ը գրում է.

«Ամենամեծ նպատակս  UFC-ի չեմպիոնական գոտին նվաճելն է». Դավիթ Խաչատրյան

Օրերս Դոնի Ռոստովում կայացավ PROFC-53 մրցաշարը, որի գլխավոր մենամարտը ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի ու Grand Prix 2013-ի հաղթող Իգոր Եգորովի միջև էր: Դավիթ Խաչատրյանը 2-րդ ռաունդում խեղդող հնարքով հաղթեց Իգոր Եգորովին ու պաշտպանեց աշխարհի չեմպիոնի գոտին: Life.panorama.am-ը չեմպիոնի հետ զրուցել է տարած հաղթանակի, առաջիկա մենամարտերի ու նպատակի մասին:

-Ընդամենը օրեր առաջ եք վերադարձել հայրենիք՝ PRO FC վարկածով աշխարհիչեմպիոնի տիտղոսը պաշտպանած. փաստորեն,   Իգոր Եգորովին հաղթելունչխանգարեց նույնիսկ մենամարտից 20 օր առաջ
  Ձեր ստացած մեջքի վնասվածքը:

-Այո, ես, առհասարակ, պարտության մասին երբևէ չեմ մտածում, երևի դա է իմ հաղթանակի գրավականը:

-Մայիսի 11-ին Ռուսաստանի Յարոսլավլ  քաղաքում տեղի է ունենալու OFS վարկածով
պաշտպանությունինչպե՞ս եք պատրաստվել մենամարտին
կարծում եք՝ կկարողանա՞քհաղթել մրցակցին:

-Լավ պատրաստված եմ, ընդամենը 10 օր է՝ ինչ չեմ պարապել, բայց շուտով կվերսկսեմ մարզումները, իսկ մրցակիցս դեռ հայտնի չէ, երևի երկու-երեք օրից պարզ կլինի՝ ով է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել