Օրերս Դոնի Ռոստովում կայացավ PROFC-53 մրցաշարը, որի գլխավոր մենամարտը ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի ու Grand Prix 2013-ի հաղթող Իգոր Եգորովի միջև էր: Դավիթ Խաչատրյանը 2-րդ ռաունդում խեղդող հնարքով հաղթեց Իգոր Եգորովին ու պաշտպանեց աշխարհի չեմպիոնի գոտին: Life.panorama.am-ը չեմպիոնի հետ զրուցել է տարած հաղթանակի, առաջիկա մենամարտերի ու նպատակի մասին:
-Ընդամենը օրեր առաջ եք վերադարձել հայրենիք՝ PRO FC վարկածով աշխարհիչեմպիոնի տիտղոսը պաշտպանած. փաստորեն, Իգոր Եգորովին հաղթելունչխանգարեց նույնիսկ մենամարտից 20 օր առաջ
Ձեր ստացած մեջքի վնասվածքը:
-Այո, ես, առհասարակ, պարտության մասին երբևէ չեմ մտածում, երևի դա է իմ հաղթանակի գրավականը:
-Մայիսի 11-ին Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում տեղի է ունենալու OFS վարկածով
պաշտպանություն, ինչպե՞ս եք պատրաստվել մենամարտին,
կարծում եք՝ կկարողանա՞քհաղթել մրցակցին:
-Լավ պատրաստված եմ, ընդամենը 10 օր է՝ ինչ չեմ պարապել, բայց շուտով կվերսկսեմ մարզումները, իսկ մրցակիցս դեռ հայտնի չէ, երևի երկու-երեք օրից պարզ կլինի՝ ով է նա:
