Կամ իմ ընկալումների հետ մի բան էն չի, կամ մեր ազգի մի մասը լրիվ գժվել ա: ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ օրվա առթիվ Ազատության հրապարակում ապրիլի 23-ին կազմակերպվում ա ազգագրական, հայրենասիրական ՀԱՄԵՐԳ, ՀԱՂԹԱՐՇԱՎ դեպի Ծիծեռնակաբերդ` ձիերով ու պարային համույթների մասնակցությամբ: Հերիք չի, որ Ցեղասպանության օրը մեր ժողովրդի որոշ հատվածի մոտ ընկալվում ա Մայիսի 9-ի նման, ու Ծիծեռնակաբերդ բարձրանալը ուղեկցվում ա ուրախ ժպիտներով, իսկ վերջում` ընտանեկան պիկնիկներով, հիմա էլ ընդհանրապես ուզում են այդ համազգային սգի օրը վերածել Էրեբունի-Երևան-ի օրվա նման տոնախմբության` համերգներով ու ներկայացումներով: Ի՞նչ հայրենասիրական համերգ: Ի՞նչ հաղթարշավ... ձիեր, համույթներ:

Հ.Գ. էդ միջոցառումը կազմակերպել ա Հին Էրիվանը, իսկ միջոցառման թույլատվությունը, բնականաբար, Երևանի քաղաքապետարանի ձեռքի գործն ա: Մարդիկ երևի առհասարակ չգիտեն, թե ինչ ա Ցեղասպանությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել