Բաց նամակ ԿԳ նախարար պրն. Ա. Աշոտյանին և Երևան քաղաքի քաղաքապետ պրն. Տարոն Մարգարյանին
Պարոնայք Կ.Գ. նախարար և քաղաքապետ (քանզի դպրոցն այսօր պատկանում է ոչ թե նախարարությանը, այլ քաղաքապետարանին), ես թախանձագին խնդրում եմ ձեզ անձամբ զբաղվել Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի երկարատև կոնֆլիկտով, քանզի արդեն այն շահարկվում է տարբեր ուժերի կողմից, իսկ դա հղի է մի շարք վտանգներով: Հաշվի առնելով երեխաների հոգեբանական վիճակը, դպրոցի խաթարված առօրյան, դպրոցի անբասիր հեղինակությունը սասանող տարբեր նյութերը՝ որպես այդ դպրոցի երկու աշակերտների ծնող՝ խնդրում եմ անհապաղ անձամբ զբաղվել և շուտափույթ լուծում տալ հարցին: Խնդրում եմ ոչ թե այնտեղ ուղարկել կրթության վարչությանը կամ այլ ենթակառույցի, այլ անձամբ հետևել ...
Լուծման ընթացքում խնդրում եմ հաշվի առնել երեխային, ինչպես նաև ուսուցիչներին չցավեցնելու հանգամանքը: Ամեն լրատվամիջոց ու ամեն մի ուժ իր ցանկացած և ճոխացրած տարբերակով շահարկում է հարցը՝ մոռանալով, որ հարցը դեռ ձևավորման տարիքում գտնվող երեխաների մասին է, որոնք մեր վաղվա օրն են: Այս ամենից խուսափելու լավագույն տարբերակը ձեր միջամտությունը կարող է լինել:
Հարգանքներով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել