Օրերս համացանցում ապատեղեկատվություն էր տարածում առաջատար լրատվական կայքերից մեկը, թե.. Եթովպական այբուբենը, որը իբր մ.թ.ա. 9 -րդ դարում է ստեղծվել, նման է մ.թ. 5-րդ դարում ստեղծված Հայկական այբուբենին: Ադրբեջանական այս որդը կուլ տված կայքին խորհուրդ ենք տալիս ճշտել տվյալները. 1. մ.թ.ա. 6-րդ դարից պատմության մեջ հիշատակվող այս ազգը դժվար թե իր կազմավորումից 3 դար առաջ ունենար այբուբեն, 2. Ամհարերեն (նաև` Ամհարիկ, Ամհարա) — սեմական լեզվաընտանիքի հարավային խմբին պատկանող լեզու, Եթովպիայի պետական լեզվի գրավոր հիշատակարանները սկիզբ են առնում 14-15-րդ դարերից։ Ու մի փոքրիկ նրբություն, ինչպես ամենուր, այնպես էլ այստեղ հայը թողել է իր հետքը ու գուցե նրանք ազդվել են հենց մեր այբուբենից և ոչ հակառակը.Եթովպիայի հայ համայնքը կազմավորվել է 7-րդ դարում, երբ արաբները նվաճելով Սիրիա, Պաղեստինն ու Եգիպտոսը, սկսել են հալածել տեղի քրիստոնյաներին և մեծ թվով հայեր գաղթել ու ապաստանել են մերձակա քրիստոնյա երկրում՝ Եթովպիաում և ներկայիս Դեսսիե քաղաքի մոտ կառուցել են Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Հայերի հիմնած բնակավայրը հաբեշ մատենագրության մեշ հիշատակվում է «Հայկական կղզի» անունով (այստեղ է իր կրթությունն ստացել Եթովպիայի մեծ լուսավորիչ և բարեփոխիչ Եվսաաթեոսը) , էնպես, որ, ճշտեք նոր տեղադրեք նման նկարներ՝