Ասֆալտի մայդանցիներ լսե՞լ եք: Նրանք իրականում կան: Չէի մտածի երբեք, որ Մայդանի հարյուրյակները, որոնք հավասար պայմաններում, նույն զենքերով՝ քարեր, փայտեր, կոկտեյլներ, կռվում էին բերկուտցիների և ներքին զորքերի հետ, միայն Կիևի ասֆալտի վրա են այդքան քաջ: Նրանք չեն ուզում տաքուկ Կիևից գնալ Ուկրաինայի արևելքում կռվել Աջ հատվածի իրենց եղբայրների կողքին: Այլ հարց է՝ ով է ճիշտ, ով՝ սխալ. հարցն այն է, որ նրանք բարիկադների նույն կողմում են եղել, իսկ այժմ դարձել են ասֆալտի մայդանցիներ: Մի խոսքով, հեղափոխական գործիչներից մեկը եկել է և կոչ է անում գնալ Դոնեցկ և կռվել, իսկ հարյուրյակի ասֆալտի մայդանցիները ասում են, որ նա իրենց չասի՝ ուր գնալ և ինչ անել. չէ որ այնտեղ մարդիկ են զոհվում: Էհ, ասֆալտի մայդանցիներ, դուք միայն Կիևում եք տղամարդ, անկախ ամեն ինչից, հարգեցի աջ հատվածին, որ իր գաղափարների համար գնում է կռվելու:

Կից նյութն այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել