Ծխելու սովորությունը դադարեցնելը ոմանց համար ուղղակի անհնարին առաջադրանք է: Սակայն, ինչպես հայտնի է, անհնարին ոչինչ չկա: Ստորև առաջարկում ենք մի քանի խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն ազատվել ծխելու վնասակար սովորությունից:

 14  Թղթի վրա անկեղծությամբ գրեք, թե ծխելու հետ կապված ինչն եք սիրում և ինչն՝ ատում:

Թուղթը բաժանեք երկու հավասար մասերի ու մի կողմում գրի առեք ծխելու օգտակար կողմերը, մյուս մասում՝ վնասական կողմերը: Գրելուց հետո տեսեք, թե որքան շատ է դրա բացասական ու վնասակար կողմերը:

 13   Գրի առեք, թե ինչու ծխելը դադարելը կարող է դժվար լինել ձեզ համար:

Ծխելը դադարեցնելու դժվարությունները գրի առնելուց հետո փորձեք կոնկրետ այդ կետը հաղթահարելու միջոց գտնելը: Օրինակ, եթե գրի եք առել «նիկոտինը կախվածություն է առաջացնում», դրա դիմաց ավելացրեք. «Գտնել նիկոտինին այլընտրանք»:

 12  Ծխախոտի վնասակարության մասին գրի առած ցանկը ձեռքի տակ պահեք:

Երբ ծխելու ցանկություն կունենաք, նայեք գրածին. դա ձեզ կհիշեցնի, սթափ կպահի ու հետ կպահի ծխելուց:

 11  Վերջնաժամկետ դրեք:

Նշեք այն օրը, երբ վերջին անգամ կծխեք վերջին գլանակն ու ցանկալի կլինի թղթի վրա գրեք, որ դրանից հետո այլևս երբեք չեք ծխի: Ստորագրեք թուղթը՝ ձեր ընկերոջ կամ հարազատներից մեկի ներկայությամբ, ով կաջակցի ձեզ ու կօգնի իրականացնել ձեր որոշումը:

 10  Դադարեք ծխելը, երբ լավ տրամադրություն ունեք:

Հետազոտությունը ցույց է տվել, որ լավ տրամադրություն ունենալու ժամանակ ծխել դադարելը ավելի արդյունավետ է, քան այն ժամանակ, երբ վատ տրամադրություն ունեք:

 9  Ձեզ մոտ օգտակար սննդամթերք պահեք:

Փորձեք ձեզ մոտ միշտ ինչ-որ առողջարար սնունդ ունենալ, այնպես որ, ամեն անգամ ծխել ցանկանալու ժամանակ փոխարենը ինչ-որ առողջարար մթերք ուտեք. օրինակ՝ ամեն անգամ ծխելու ցանկություն առաջանալու դեպքում ընկույզ կամ պնդուկ ծամեք:

 8  Կառավարեք կոֆեինի օգտագործումը: 

Չափազանց շատ կոֆեինը կարող է գրգռել ծխելու ցանկությունը:

 7  Ապակե տարրայի մեջ հավաքեք այն ամբողջ գումարը, որով պետք է ծխախոտ գնեիք:

Ծխելը դադարելուց հետո փորձեք տեսնել՝ որքան գումար եք խնայում, իսկ հետո հավաքված գումարով ձեզ համար ինչ-որ նվեր գնեք ու պարգևատրեք ինքներդ ձեզ՝ կամքի ուժը դրսևորելու ու կախվածության խնդիրը հաղթահարելու համար:

 6  Փորձեք ու էլի փորձեք՝ անկախ նրանից, թե որքան եք ձախողվել:

Եթե անընդմեջ խոստանում եք ինքներդ ձեզ դադարել ծխելը, սակայն ամեն անգամ նորից սկսում եք ծխել, մի հիասթափվեք ու հանձնվեք: Շատ ծխողներ լինում միայն բազմաթիվ փորձերից հետո են հաղթահարում սովորությունը:

 5  Փորձեք անկեղծ լինել ձեր և մյուսների նկատմամբ:

Ձեր զգացմունքները մի պահեք ներսում, այլ արտահայտեք դրանք ու փորձեք կառավարել դրանք: Երբ սովորում ես հաղթահարել էմոցիաներդ, նորից ծխելու հավանականությունը նվազում է, երբ զգացմունքներդ սկսում են բորբոքվել:

 4  Վերհիշիր բոլոր այն դժվարությունները, որոնք կարողացել ես հաղթահարել նախկինում:

Երբ հիշես բոլոր այն դժվարությունները, որոնք հաջողությամբ կարողացել ես հաղթահարել, ինքնավստահությամբ կլցվես, որը քեզ կօգնի հաղթահարել նաև այս խնդիրը: Այն քեզ կհիշեցնի, որ անկախ նրանից, թե որքան դժվար է խնդիրը, դու կարող ես հաղթահարել այն:

 3  Փոխեք ձեր ամենօրյա սովորությունները

Փոխեք բոլոր այն սովորությունները, որոնք կապված են ծխելու հետ: Օրինակ, եթե դուք այն մարդկանցից եք, ովքեր սիրում են ծխել նախաճաշի ժամանակ, նախաճաշին փորձեք այլ աթոռի վրա կամ այլ վայրում նստել: Կամ, եթե աշխատանքի հասնելով, առաջին բանը, որ անում եք, ծխելն է՝ փորձեք այնպես դասավորել ժամանակը, որ հասնելով աշխատավայր, ժամանակ չունենաք ծխելու:

 2  Ծխելու փոխարեն հանգստացնող բուսական թեյ խմեք

Օրինակ, եթե սովորություն ունեք նախաճաշին ծխելու, ծխելը փորձեք փոխարինել բուսական թեյով:

 1  Գրի առեք բոլոր այն պատճառները, ինչի համար որոշել եք դադարեցնել ծխելը:

Ծխել դադարեցնելու բոլոր պատճառներով գրի առված թուղթը մշտապես ձեռքի տակ պահեք, այնպես որ, ամեն անգամ կարողանաք ձեզ հիշեցնել դրանք, երբ ծխելու ցանկությունը գլուխ բարձրացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել