Ականի պայթյունից վիրավորված քաղաքացուն նորից վիրահատելու ենPanorama.am-ը գրում է.

Տավուշի մարզի Բերդավան գյուղի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորված Գաբրիել Բաբիկյանին երկրորդ անգամ են վիրահատելու: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց նրան վիրահատած բժիշկ, Էրեբունի բժշկական կենտրոնի ասիստենտ, օրթոպեդ-տրավմատոլոգ Ալեքսանդր Արզումանյանը:

«Ստաբիլ վիճակում է, դեռ շուտ է ինչ-որ բան ասել: Վերքի վիրաբուժական մշակում և ոտնաթաթի մասնակի ամպուտացիա է կատարվել ու ֆիքսվել է: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,-ասաց բժիշկը:

Նրա խոսքով, վաղ է նաև ապաքինման մասին խոսելը, քանի որ կրկին վիրահատություն է սպասվում` միկրովիրաբույժների հետ համատեղ:

«Վերքը նոր է, թարմ է: Հնարավոր բարդությունների մասին ևս վաղ է խոսել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել