Օգտատերերի 70 %-ը ԱՄՆ-ում չի գտնվում, իսկ Facebook-ը գրասենյակներ ունի հետևյալ քաղաքնեերում` Դուբլին, Լոնդոն, Փարիզ, Տորոնտո, Նյու Յորք, Չիկագո, Ատլանտա, Դալաս և Դեթրոյդ:
300 հազարից ավելի օգտատեր օգնել է Facebook-ը թարգմանել տարբեր լեզուներով:
Օգտատերերի 70%-ը օգտվում է կայքի այս կամ այն հավելվածից:
65 միլիոն մարդ Facebook է «մտնում» բջջային հեռախոսներից: Այս օգտատերերը 50 %-ով ավելի ակտիվ են, քան համակարգչից օգտվողները:
ԱՄՆ-ի հոգեբանները ներկայացրել են նոր համախտանիշ` ֆեյսբուքյան կախվածություն (FAD):
Մարկ Ցուկենբերգը (Facebook-ի ստեղծողը) ամենաերիտասարդ միլիարդատերն է:
2009 թվականի սեպտեմբերին Մարկ Ցուկենբերգը հայտարարեց, որ Facebook-ն առաջին անգամ դրական ֆինանսական բալանս է գրանցել, այսինքն` վաստակել է ավելի շատ գումար, քան ծախսել է:
Ֆլորիդայում դատական էթիկայի Կոնսուլտատիվ կոմիտեն արգելել է այդ նահանգի դատավորներին և փաստաբաններին ընկերանալու հայտ ուղարկել միմյանց:
Սիրիան, Չինաստանը, Իրանը արգելել են Facebook-ը:
Փենսիլվանիայից 39-ամյա հայրը ձերբակալվել է այն բանի համար, որ իր 13-ամյա աղջկան սեքսի առաջարկ է արել: Իսկ տնօրենին գնդակահարած 17-ամյա Ռոբերտ Բաթլեր-կրտսերը և Օմահա քաղաքի դպրոցներից մեկի փոխտնօրենը հանցագործություն և ինքնասպանություն կատարելուց առաջ իրենց ֆեյսբուքյան էջերում գրություն են թողել:
Ամերիկյան խոշոր քոլեջներում կատարված հարցումից պարզվել է, որ ընդունող հանձնաժողովների 10%-ը նայում է Facebook-ի պրոֆիլները` դիմորդներին գնահատելու համար: Ընդունող հանձնաժողովի անդամներն ասում են, որ այն ամենը, ինչ նրանք տեսել են, հիմնականում բացասաբար են անդրադարձել իրենց կարծիքի վրա:
«Digital Sky Technologies» ռուսական ներդրումային ընկերությունը 200 մլն դոլարի ներդում է կատարել Facebook-ում՝ կայքի 1,96% բաժնեմասի դիմաց: Անցած տարի «Goldman Sachs» և «DST» բանկերը միասին ներդրել են ևս 500 միլիոն դոլար ցանցի զարգացման համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=263011467213573&set=a.200665703448150.1073741832.185332971648090&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել