1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը և Գերմանիան կարծում են, որ Ռուսաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ Ուկրաինայի հարավ-արևելքում անհրաժեշտության դեպքում ցուցարարներին համոզելու համար դադարեցնել զինված դիմադրությունը Կիևի իշխանությունների դեմ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի արդյունքներով՝ գրում է ITAR-TASS-ը:

«Նախագահը բարձր է գնահատել Ժնևի քննարկումներին Ուկրաինայի կառավարության մոտեցումը, որտեղ այն առաջ է քաշել տեղի ինքնակառավարման ընդլայնման և բոլոր ուկրաինացիների իրավունքների պահպանման կառուցողական առաջարկություններ: 

Երկու երկրների ղեկավարները նշել են, որ Ռուսաստանը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի՝ Ուկրաինայում իրավիճակի լիցքաթափման նպատակով, այդ թվում նաև պետք է օգտագործի իր ազդեցությունը տարածաշրջանում ոչ կանոնավոր ուժերի վրա և նրանց ստիպի վայր դնել զենքն ու ազատել գրավված շենքերը»,- ասվում է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել