«Պաշտոնավարման առաջին իսկ օրերից Հովիկ Աբրահամյանը մի շարք քաղաքական դեմքերի տվել է լուրջ խոստումներ, սակայն արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ դրանցից գրեթե ոչ մեկը նա չի կարողանում կատարել, ընդհուպ Դավիթ Հարությունյանին առնչվող։

Ճիշտ է, Դ. Հարությունյանի՝ աշխատակազմի ղեկավար-նախարարի հարցն արդեն իսկ կարելի է լուծված համարել, սակայն խոստումը, որ վերջինս կդառնա նաև փոխվարչապետ, չի իրականացվի։ 

Մեր տեղեկություններով, սակայն, այդ ինստիտուտը չի ներդրվի։ Ի դեպ, Աբրահամյանը խոստումներ է տվել Աժ գրեթե բոլոր մշտական հանձնաժողովների նախագահներին. ոչ միայն Վարդան Այվազյանին՝ էներգետիկայի նախարար, այլև Արտակ Դավթյանին և Թունելի Հակոբին՝ Հակոբ Հակոբյանին, տարբեր նախարարական պորտֆելներ են խոստացվել։ 
Այդ խոստումները նույնպես չեն կատարվի։

Մեր տեղեկություններով, նոր վարչապետն այժմ քննարկում է կառավարման համակարգի գլոբալ բարեփոխման՝ տարբեր նախարարություններ իրար միացնելու, որոշները մասնատելու կամ որպես նախարարություն վերացնելու հարցերը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել