Այսօր հայտնիների ինչպես ստեղծագործական, այնպես էլ անձնական կյանքը բոլորի ուշադրության կենտրոնում է և մեծ հետաքրքրություն է վայելում:
Լուրեր են պտտվում, թե դիզայներ-մոդելավորող Ֆաինա Հարությունյանը և օպերատոր Արտյոմ Աբովյանը, ով վերջերս նկարահանել էր Happy Yerevan տեսահոլովակը, որը մեկ շաբաթում արդեն հատել է դիտումների 139,940 սահմանը, ընկերություն են անում:

Այս խոսակցությունների առիթը հավանաբար բորբոքվեց նաև այն բանից հետո, երբ օրեր առաջ կինոակումբներից մեկում տեղի ունեցած Կամո Սեյրանյանի «Իրիկնային» տեսահոլովակի շնորհանդեսին դիզայներին ուղեկցում էր Արտյոմ Աբովյանը, ում միասին ֆիքսել է նաև ArmStar.am-ի ֆոտոխցիկը:
Արդյո՞ք սա հերթական բամբասանքը չէր, և համապատասխանո՞ւմ են շրջանառվող լուրերը իրականությանը: Այս առիթով ArmStar.am-ը փորձեց կապ հաստատել մեր օրերում յուրահատուկ ճաշակով աչքի ընկնող դիզայներներից մեկի՝ Ֆաինա Հարությունյանի հետ և լուրի իսկությունը ճշտել հենց նրանից:
Շարունակությունն՝ այստեղ