լիմոնի կարդանդակ,lemon pie

Բարև Նյամիկ, այսօր քո հետ կկիսվեմ շատ համեղ, թարմացնող կրեմի բաղադրատոմսով: Սովորաբար այն գործածում են լիմոնե կարկանդակ պատրաստելիս (կարկանդակ-պիրոգ. այսուհետ կգրեմ հենց պիրոգ): Այն հիանալի սազում է նաև կեքսերի ու տորթերի հետ ու բավականին երկար (մոտ 2 շաբաթ) մնում սառնարանում: Կարծում եմ՝ հիանալի «պահածո» է, որն ամեն չսպասված հյուրին կդարձնի ձեր խոհանոցի գերին :) 

Այս կրեմի համար քեզ անհրաժեշտ է`

2 լիմոն

1 բաժակ շաքարավազ

meringue pie2 ճգ ալյուր

մի քիչ աղ (աննշան)

3 ձվի դեղնուց

1/5 բաժակ ջուր

3 թգ եգիպտացորենի փոշի (փոշի, ոչ թե ալյուր. ես օգտագործում եմ արաբական Real Value-ն, գինը՝ 450-500 դրամ)

1 թգ ռոմ կամ անուշաբույր լիկյոր

 

Ի դեպ, կարող եք մեկ լիմոնի փոխարեն օգտագործել նարինջ կամ թուրինջ. միևնույնն է, համով է լինելու:

Անցանք պատրաստմանը:

Առանձնացրեք ձեր լիմոնի (կամ թուրինջի) կեղևներն ու մանրացրեք այն: Հիմա հյութազերծեք լիմոնները: Ընտրեք հարմար տարա և դրեք միջին կրակի վրա: Լցրեք բոլոր չոր բաղադրիչներն ու լավ խառնեք դրանք: Ավելացրեք ջուրն ու լիմոնների հյութը, կեղևը: Մի մոռացեք այդ ընթացքում դանդաղ խառնել լուծույթը: Վերցրեք ձվի դեղնուցներն ու մի գդալ տաք կրեմ ավելացրեք դրանց վրա ու կամաց խառնեք, ավելացրեք ևս մեկ գդալ կրեմի լուծույթից, խառնեք ու հիմա այդ խառնուրդը լցրեք մնացած լուծույթի մեջ: Սա պետք է, որպեսզի դեղնուցները տաքությունից չեփեն:

Հիմա կրկին խառնեք լուծույթն ու ավելացրեք 1 թգ ռոմը, կամ որևէ այլ անուշաբույր խմիչք (Limoncello լիկյոր՝ օրինակ): Անջատեք կրակը, հենց տեսնեք լուծւյթի մեջ պղպջակներ ու զգաք, որ այն մի քիչ պնդացել է: Տեղափոխեք այլ տարա և թողեք սառչի: Եթե այն պիրոգի համար եք պատրաստում, ապա կարող եք միանգամից լցնել պատրաստված խմորի վրա:

Սա իմ ամենասիրելի կրեմն է, որն ամենահաճախն եմ գործածում տարատեսակ քաղցրավենիքներում: Ահա և վերջին պատրաստածս քափքեյքերը, որոնք լցոնել եմ հենց այս կրեմով (քափքեյքերի ու պիրոգի բաղադրատոմսը` շուտով):2014-04-11_1397249576

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել