Երաժիշտ, ով միշտ զկրտում է
Քրիս Սանդսուն, ով 24 տարեկան է, այս ողջ տարիների ընթացքում առանց դադարի զկրտում է: Նա նույնիսկ զկրտում է, երբ քնած է: Նա շատ կուրսեր է անցել, ներառյալ յոգա, բայց ոչինչ չի օգնում նրան: Անձամբ ինքը կարծում է, որ այդ ամենը պայմանավորված է ստամոքսի ինչ-որ գործառույթի խանգարման հետ, բայց բժիշկները այլ կարծիքի են և շարունակում են իրենց հետազոտությունները:
Կինը, ով ալերգիա ունի hi-tech-ից
Սա ամենևին էլ կատակ չէ: Դեբբի Բերդը ունի արտահայտված ալերգիա էլեկտրամագնիսկան սարքավորումներից: Բջջային հեռախոսը, էլէկտրական վառարանը Դեբբի մոտ ուժեղ ալերգիա են առաջացնում: Նրա համար կատարյալ է այն վայրը, որտեղ չկան էլէկտրական սարքավորումներ: Այդտեղ նա իրեն հիանալի է զգում:
Աղջիկը, ով կորցնում է գիտակցությունը ծիծաղելու ժամանակ
Նա կորցնում է գիտակցությունը ոչ միայն այն ժամանակ, երբ ծիծաղում է, այլ նաև այն ժամանակ, երբ զայրանում է, վախենում կամ զարմանում: Դրան գումարվում է նաև նարկոլեպսիան, որն արտահայտվում է անսպասելի քնի տեսքով: Քեյ Անդերվուդը անսպասելի կարող է քնել ցանկացած վայրում: Միայն այս հիվանդությամբ շուրջ 30 հազար մարդ է տառապում Մեծ Բրիտանիայում:
Կինը, ով ոչինչ չի մոռանում
Նման ունակությամբ մարդիկ երբեմն հանդիպում են, բայց այս 40 ամյա կինը իսկապես զարմացնում է շատերին: Եթե նույնիսկ հարցնեք նրան, թե ինչ է պատահել իր հետ 1975 թվականի ապրիլին, նա մանրամասն կպատմի: Նա հիշում է ամեն ինչ, թե ինչ է կարդացել, ինչ է տեսել և լսել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahagbarca/posts/341967149214170
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել