Ավագ հինգշաբթին Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Սբ հաղորդության խորհրդի հաստատման օրն է

Ավագ շաբաթը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այսերկրային վերջին օրերն են ամփոփում:  

Ծիսաարարողակարգային առումով ամենահագեցածը  Ավագհինգշաբթին էԱյդ օրըմեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքիհիշատակության և ՍՀաղորդության
 խորհրդի հաստատման օրն էՈտնլվա, Յուղօրհնեք և Խավարման գիշեր (աղոթք Գեթսեմանի այգում, մատնություն, դատավարություն, չարչարանք, բանտարկություն):

Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ:  Ժ. 11.00-ին մատուցվում է Ս. Պատարագ: Տրվում է Ս. Հարղոդություն: 

Ոտնլվայի
 արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին (ժ. 16.30-ին) մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ:  Ընթացքում օրհնվում և բաժանվում է յուղը: 

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ոտնլվայի արարողությունը կկատարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը (սկիզբը` ժ.19.00-ին): Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, աստիճանաբար հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինի աշտանակը վառված մոմով: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: Արարողությունը շարունակվում է մինչև ուշ երեկո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել