1in.am-ը գրում է.

Կանադայի մի շարք շրջաններում՝ Օնտարիոյում, Քվեբեկում և Նյու Բրանսուիքում, տեղի են ունենում ուժեղ ջրհեղեղներ: Որոշ քաղաքներում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

Նյու Բրանսուքիում արտակարգ ռեժիմ է հայտարարվել Սասեքս քաղաքում, որտեղ ջրասույզ են եղել ավելի քան 130 բնակելի տներ: Քվեբեկի Շերբրուք քաղաքում տեղի գետը ափերից դուրս է եկել, ինչի հետևանքով արդեն մոտ 700 բնակիչ է տարհանվել: «Սա 1982-ից ի վեր ամենախիստ գարնանային վարարումն է: Ջուրը շարունակում է բարձրանալ»,- ասել է քաղաքապետ Բեռնար Սավինյին:

Քվեբեկ Սիթիում շատ գետերի ջուրը հասել է բավականին բարձր մակարդակի: Իշխանությունները պատրաստվում են հայտարարել արտակարգ դրություն և տարհանել առափնյա շրջանների բնակիչներին:

Օնտարիո գավառի Սթոքո լճում վերջին օրերի ընթացքում ջրի մակարդակը բարձրացել է մինչև 13 սմ և շարունակում է բարձրանալ: Առաջիկա ժամերին այստեղ ևս կսկսվի բնակավայրերի տարհանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել