
41-ամյա տղամարդը, ով իր մարմնի 90%-ը դաջվածքներով է ծածկել, eBay կայքում վաճառքի է հանել սեփական մաշկը: Նա կարծում է, որ իր մաշկը հրաշալի մատերիալ է գոտիներ և դրամապանակներ ստեղծելու համար:

Ինչպես հաղորդում է Daily Mail հրատարակությունը, 41-ամյա լեհ Արթուր Մրոզովսկին ավելի քան 300.000 դոլար է ծախսել՝ կատվային մորթու գունավորում ստանալու համար: Մրոզովսկու մարմինը գրեթե ամբողջությամբ դաջվածքներով պատել է նրա կինը:

Վերջերս հայտնի էր դարձել, որ տղամարդը eBay կայքի միջոցով պատրաստվում է 125.000 դոլարով վաճառել իր կաշին, որպեսզի կարողանա «իր երեխաներին լավ կյանքով ապահովել»:

«Մարդիկ ասում են, որ ես խենթացել եմ, սակայն ես այլ կերպ եմ կարծում: Մենք բոլորս վաղ թե ուշ մահանալու ենք, այդ պատճառով պետք է որոշենք, թե ինչպես վարվենք մեր մարմնի հետ,- ասում է հովազ-տղամարդը, ով չորս երեխաների հայր է: Այո, 75.000 ֆունt սթերլինգը մեծ գումար է, բայց ոչ այն մարդկանց համար, ովքեր հարուստ են: Ես ակնկալում են ավելին ստանալ, բայց չեմ բարձրացնում արժեքը, քանի որ վախենում են, որ մարդիկ իմ առաջարկը որպես կատակ ընկալեն»:

Արթուրի խոսքերով, ընտանիքն է ոգեշնչել իրեն մարմնի վրայից պոկել մաշկը:
«Իմ ընտանիքը ամենաարժեքավորն է, ինչ ես ունեմ, և ես գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի բարելավեմ մեր կյանքը: Միայն երեխաների համար ես որոշեցի դիմել այդ քայլին,- բացատրում է նա: - Եթե ես կարողանամ գնորդ գտնել, ապա դա երեխաներիս համար լավ մեկնարկ կդառնա: Թող նրանք հետագայում որոշեն, թե ինչով են ցանկանում զբաղվել և ինչպես իրենց ապրուստի գումար վաստակել»:

Թեև, գնորդը պետք է բավականին երկար սպասի, քանի որ վաճառվող «նմուշը» չի պատրաստվում այսքան վաղ կյանքին հրաժեշտ տալ:
«Ես դեռ ողջ եմ, այնպես որ, Դուք կստանաք Ձեր ապրանքը միայն իմ մահից հետո: Դա հրաշալի ներդրում է, քանի որ մարդկային մաշկը շատ նուրբ է, և Դուք կկարողանք հետագայում ավելի շահավետ կերպով այն վերավաճառել,- փորձում է համոզել Մրոզովսկին:- Իմ մաշկից օրիգինալ դրամապանակներ և գոտիներ կարող են ստացվել»:

Չնայած վաճառվող նմուշի բնույթի յուրահատկությանը` 41-ամյա լեհի մաշկը գնելու համար միայն մեկ առաջարկ է ստացվել՝ 99 ցենտ: Եվ, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ հենց դրանով իսկ կավարտվի, քանի որ eBay կայքի մամլո քարտուղարը հայտարարել է, որ հայտարարությունը հանվելու է աճուրդից:



