Հորոսկոպի տարբեր նշանների տակ ծնված կանանց սեքսուալ խառնվածքների մասին՝ հակիրճ և հերթականությամբ.
Խոյ
Կին-խոյերը շատ զգացմունքային են, ինքնավստահ ու բռնկուն: Այդ ամենը չի փոփոխվում նաև ինտիմ կյանքում: Տղամարդու հետ ցանկացած վեճի դեպքում խոյ-կինը իրեն միշտ իրավացի է համարում ու տանել չի կարողանում թույլ մարդկանց: Ինչ-որ բան ասելիս անում է դա՝ նայելով զրուցակցի աչքերի մեջ, և ասում է այն, ինչ իրոք կարծում է: Կյանքում ընտրում է միայն ուժեղ տղամարդկանց, ընդ որում՝ իրենից էլ ուժեղ: Դեռ կոնֆետածաղիկային փուլում խոյ-կինը ի զորու է գրավել տղամարդուն՝ առանց թույլ տալու, որ վերջինս լարվի: Խոյ-կանայք պաշտում են սեքսը, անկողնում դրանց պեսը չկա, ու նրանք միշտ պատրաստ են տարբեր փորձարարությունների:
Ցուլ
Ցուլ-կանայք սիրում են զվարճանալ և սպոնտան սեքս՝ անկախ նրանից, թե տղամարդը ծանո՞թ է, թե՝ ոչ: Նրանք չեն հավատում վերերկրային սիրուն և միասերներին: Կին-ցուլը սիրում է նվերներ, ծաղիկներ, այցելություններ կինոթատրոն և դիսկոտեկներ: Նման կնոջը տղամարդը չի կարող ուժով վերցնել, որովհետև եթե նա ինչ-որ բան չի ուզում, այդ ինչ-որ բանը չի լինում: Զուգընկերոջ հետ վիճելիս մինչև վերջ մնում է իր կարծիքին: Անկողնում այդքան էլ չի ողջունում տարատեսակ այլասերվածությունները և գերադասում է ավանդական սեքս:
Երկվորյակներ
Կին-երկվորյակները հայտնի են իրենց փոփոխական տրամադրությամբ ու նախասիրություններով: Նրանք փոփոխվում են օրվա մեջ մի քանի անգամ, էլ չասենք, թե քանի անգամ՝ ողջ կյանքի ընթացքում: Այսօր նա կարող է աստվածացնել տղամարդուն, իսկ վաղը արդեն կարող է պարզապես դուրս վռնդել նրան: Նման փոփոխականությունը արտահայտվում է նաև սեքսի մեջ՝ նրան բարդ է բավարարել, ինչպես նաև ընտանեկան կյանքում է բարդ նրանց հետ: Երկվորյակները կարող են արագ սիրահարվել, բայց կարող են նաև հեշտությամբ բաժանվել, իսկ տղամարդուն երկվորյակ-կնոջ հետ մնում է միայն հարմարվել նրա աշխարհայացքին ու կանոններին:
Խեցգետին
Խեցգետին-կինը ձանձրալի է: Նա պատճառով և առանց պատճառի կարող է քննադատել տղամարդուն, ինչի պատճառով տղամարդիկ հաճախ փախչում են խեցգետիններից: Նրան անընդհատ պետք է լսել, որ ինքը գեղեցիկ է և անփոխարինելի: Ընդ որում, մեկ նման հաճոյախոսությունը կարող է հեշտորեն բերել սեքսի ու անգամ ամուսնության: Խեցգետին-կանայք բազմաթիվ բարդույթներ ունեն, որոնք նրանց հիստերիկ, խանդոտ ու նյարդային են դարձնում: Բաժանվելով նման կնոջից՝ տղամարդը դեռ երկար է անհանգստությամբ հիշելու այդ հարաբերությունները, որովհետև հիստերիաներն ու սպառնալիքները խոր հետք են թողնում: Խեցգետին-կանայք սեքս սիրում են, թեև չեն կարող պարծենալ ինչ-որ նշանակալի ձեռքբերումներով:
Առյուծ
Առյուծ-կանայք տղամարդկանց համար իսկական թագուհիներ են… համենայն դեպս, նրանք շատ են ուզում լինել այդպիսին և ձգտում են դրան: Նրանք ուզում են թանկարժեք նվերներ, ծաղիկներ, սիրո խոստովանություններ, իրենց վեհությունը, անկրկնելիությունն ու տաղանդները գովաբանող հաճոյախոսություններ: Սովորաբար ընտրում են նրանք, ոչ թե իրենց են ընտրում, իսկ դավաճանությունը առյուծները ներել չեն կարողանում: Եթե հանկարծ տղամարդը դավաճանեց, ապա առյուծ-կինը կանի ամենը, որ վերջնականապես ցեղում թաղի տղամարդուն ու վրեժխնդիր լինի: Փոխարենը, առյուծ-կանայք հեշտությամբ են գնում փոխզիջումների, բարի են և արձագանքող: Անկողնում առյուծ-կանայք նույնպես թագուհիներ են: Նրանք շատ հմտություններ ունեն և անընդհատ զարգացնում են դրանք, բայց անգամ սեքսում նրանք սիրում են առաջնորդի դերը, իսկ նրանց ամենասիրելի դիրքը «Հեծյալն է»:
Կույս
Կույս-կանայք երկար ու համառորեն են փնտրում իրենց միակին և այդ փնտրտուքների ճանապարհին կարող են քնել տասնյակ «ոչ միակների» հետ: Նրանք սիրում են բարի և քնքուշ ձևանալ, բայց իրականում նրանք գայլերն են՝ քողարկված գառան մորթով: Նրանք իշխող են, էգոիստ, իսկ երբեմն էլ՝ ֆրիգիդային… այս ամենը համատեղված է Կույսի մոտ: Նա լավ է տիրապետում անկողնային տեխնիկային, սովորաբար պասիվ են և դժվարությամբ են համաձայնում փորձարարությունների:
Կշեռք
Կշեռք-կանայք տիպիկ տնարարներ են: Նրանք սեքսը հեշտությամբ կփոխարինեն սիրելիի ընկերակցությամբ ֆիլմ նայելու հետ, նրանք չափազանց պահանջկոտ չեն կենցաղում, հեշտությամբ գնում են փոխզիջումների և հանդուրժող են: Սակայն եթե բարկացնեք կշեռք-կնոջը, ապա ձեզ հետևանքները հաստատ քիչ չեն թվա: Նա սիրում է տղամարդուց ստանալ անմեղ բիժուտերիա, քնքուշ խոսքեր և շատ է սիրում համբուրվել: Անկողնում նրանք սովորաբար չեն կարող ինչ-որ բանով զարմացնել զուգընկերոջը, նրանք պասիվ են և, որպես կանոն, սեքսին վերաբերում են զուտ որպես ամուսնական պարտականության:
Կարիճ
Այս կանայք իսկական սեքս-բոմբեր են անկողնում: Նրանք շատ են սիրում սեքսը և պատրաստ են ամեն օր, անգամ օրը մի քանի անգամ զբաղվել սեքսով և գիտեն, թե ինչպես դա անել: Անկողնում և առհասարակ հարաբերություններում հեշտությամբ գնում են ցանկացած տիպի փորձարարությունների: Երբեմն հանդես են գալիս որպես ազատ սիրո կողմնակիցներ: Խանդոտ են, բռնկուն, հիշաչար… բայց նրանց հեշտությամբ կարելի է մեղմել՝ նվերներով ու լավ վերաբերմունքով:
Աղեղնավոր
Աղեղնավոր-կանայք իսկական стервa-ներ են: Նրանք ունեն բազմաթիվ քմահաճույքներ, պահանջում են շատ ուշադրություն իրենց հանդեպ, և այս ամենը վախեցնում է տղամարդկանց: Միևնույն ժամանակ, աղեղնավոր-կանայք գնահատում են տղամարդկանց զգացմունքները, երևակայությունը և իրենց ուրախացնելու ցանկությունը: Անկողնում սովորաբար անկաշկանդ են, սակայն երբեմն բարդույթները թույլ չեն տալիս նրանց ամբողջովին բացվել: Սիրելիի դավաճանությունը կարող է երկար ժամանակով դեպրեսիայի մեջ գցել նրանց, որից նրանք մեծ դժվարությամբ են դուրս գալիս: Աղեղնավոր-կանայք սիրում են ճշմարտությունը և այն չեն թաքցնում իրենց մտերիմներից:
Այծեղջյուր
Կին-այծեղջյուրները շատ վատ բնավորություն ունեն. նրանք վիճում են միշտ և բոլորի հետ՝ սիրելիների, երեխաների, կոլեգաների, հարևանների և այլն: Այսպիսի կանայք շատ են սիրում իրենց, էգոիստիկ են, չոր և բնավորությամբ բավականին նման են Կույսերին: Այսքանով հանդերձ, այծեղջյուր-կանայք շատ են սիրում սեքսը և միշտ ուզում են, ինչի արդյունքում հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ մաստուրբացիայյով են զբաղվում: Տղամարդկանց այծեղջյուր-կանայք իրենք են ընտրում՝ չնայած նրան, որ այդ ընտրությունը հաճախ սխալ է լինում: Նրանց բարիացնել հնարավոր է միայն ամեն ինչում համաձայնելով նրանց հետ:
Ջրհոս
Ջրհոս-կանայք շատ մանրակրկիտ են հետևում իրենց արտաքին տեսքին, որպեսզի դուր գան իրենց տղամարդկանց: Նրանք գնահատում են ազատությունը և երբեմն շատ երկար թույլ չեն տալիս տղամարդուն մոտենալ իրենց մարմնին և ներխուժել իրենց հոգու մեջ: Նա միշտ տղամարդկանց ուշադրության կենտրոնում է, բայց միշտ ընտրում է ամենաինքնավստահին, եթե անգամ վերջինիս մոտ դիրք ու ֆինանսներ չկան: Սեքսը նրան քիչ է հետաքրքրում, և ջրհոս-կանայք կարող են հեշտությամբ հրաժարվել դրանից, եթե լինի համապատասխան հնարավորություն: Անկողնում պասիվ են ու չեն սիրում տարատեսակ այլասերումներ:
Ձկներ
Ձկներ-կանայք հեշտությամբ կարող են տրվել անգամ անծանոթ տղամարդու, որովհետև շատ են սիրում սեքսը: Որպես կանոն, նրանց մոտ հարաբերությունները գրեթե միշտ սկսում են ինտիմից: Նրանց հեշտ է գրավել ձեր վերաբերմունքով, ուշադրությամբ, ծաղիկներով ու այլ հաճելի մանրունքներով: Այս կանայք շատ են սիրում համբույրներն ու փաղաքշանքը: Ձկներ-կանայք հաճախ բիսեքսուալ են, ինչը կարող է տղամարդու սրտով լինել, եթե նա ցանկանում նման էքսպերիմենտներ անել: Միևնույն ժամանակ, ձկներ-կանայք շատ հավատարիմ են ու չեն ներում սուտը և դավաճանությունը: