Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի տնտեսությունը 2014 թվականի առաջին եռամսյակում 2013թ. վերջին եռամսյակի համեմատ անվանական աճել է 0.8%-ով, սակայն հաշվի առնելով սեզոնային գործոնը, 0.5 տոկոսի անկում է արձանագրվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, գրում է ՌԻԱ Նովոստին: Անկումը կապված է արժութային և ֆինանսական շուկաների անորոշության, կապիտալի արտահոսքի, բացասական ներքին գործոնների հետ:

Ինչ վեբարերում է 0.8% աճին, ապա, ըստ Ուլյուկաևի, այդ արդյունքը գրանցվել է Ռոսստատի կողմից 2013 թվականին ՀՆԱ աճի տեմպերի վերահաշվարկի արդյունքում:  

2014 թվականին կանխատեսվում է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 1.1%-ով ըստ բազային և 0.5% ըստ պահպանողական սցենարի:

2014 թվականին նախատեսվում էր 2.5% աճ, սակայն Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի, Ղրիմի միացման և Արևմուտքի պատժամիջոցների պատճառով գնահատականներն իջեցվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել