Դատելով Դաշնակցության ու ԲՀԿ-ի վերջին հայտարարություններից՝ կարելի ա ասել, որ նրանք կամ արդեն խաղերի մեջ են մտել իշխանությունների հետ, կամ` փորձում են: Համենայն դեպս, նրանց կռուտիտները այդ մասին են վկայում:

Դաշնակները հայտարարեցին, որ անընդունելի ա ներկա իշխանություններին թշնամի համարելը, ու որ նման մտածելակերպով առաջ չենք կարող գնալ: Կանգ առնենք ընդամենը երկու փաստի վրա:

1. Եթե մի իշխանություն ընդունակ ա խաղաղ ցուցարարների հանդեպ հրազեն օգտագործել` սպանելով 10, վիրավորելով մի քանի 100 մարդ, ապա ցինիկաբար հայտարարել, որ հրազեն ոչ թե իշխանությունների, այլ ցուցարարների կողմից ա օգտագործվել, ապա ցինիկաբար քողարկել բացահայտման գործընթացը, ապա ցինիկաբար հայտարարել, թե «Մարտի 1»-ի էջը փակված ա, իսկ վերջերս էլ, կրկին ցնիկաբար վիժեցնել «Մարտի 1»-ի բացահայտմանն ուղղված նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը,... ու եթե նման իշխանությունը թշնամի չի, բա էլ ի՞նչ ա:

2. Դաշնակների համար ավելի հարազատ ու համազգային թեմա: Երբ 2009թ.-ին ներկայիս իշխանությունները Ցեղասպանության ուրացման գնով ուզում էին Թուրքիայի սահմանը բացել, դաշնակները ոչ միայն դուրս եկան կոալիցիայից, այլև նստացույց ու հանրահավաքներ կազմակերպեցին` ընդդեմ ուրացման: Ո՞վ կարող էր Ցեղասպանություն ուրանալ, եթե ոչ թշնամին: Թե՞ դաշնակները պիտի հայտարարեն, որ իշխանության հետ իրենք ընդամենը քաղաքական անհամաձայնություններ ունեին Ցեղասանության ուրացման հարցի շո՞ւրջ... Չնայած, որքանով ինձ հայտնի ա, իշխանությունների մոտ այդ հարցով բան չի փոխվել, ու ուրացումը «կասեցրել» ա թուրքական կողմը` առաջ քաշելով նախապայմաններ:

Ինչ վերաբերում ա ԲՀԿ-ին, ապա թե՛ Ծառուկյանը, թե՛ մյուս ԲՀԿ-ականները քանի կար հայտարարում էին, թե վարչապետի և առհասարակ պաշտոնյաների հարցը իրենց համար «անձի» խնդիր չի, ու որ իրենց քայլերը ուղղված են ոչ թե կոնկրետ «անձի» հրաժարականին հասնելուն, այլ երկիրը զարգացման ճիշտ հունի վրա դնելուն: Իսկ հիմա, հայտարարում են` եթե Հովիկ Աբրահամյանը շարունակի նախկինի կուրսը, ապա ԲՀԿ-ից կարժանանա նույն բացասական վերաբերմունքին։ Ի՞նչ ա սա, եթե ոչ կռուտիտ: Եթե նրանց խնդիրը «անձերը» չեն, ապա ի՞նչ պիտի անի Հովիկը, ինչը չէր կարող անել Տիգրանը: Ստեղ արդեն երևի իրոք ոչ թե «անձերի», այլ` «բարեկամական» խնդիր կա:

Այդ որքա՞ն ժամանակից ա պարզ լինելու՝ Հովիկը շարունակո՞ւմ ա Տիգրանի կուրսը, թե այլ կուրսով ա գնում: Կե՞ս տարի, մե՞կ տարի, թե, ինչպես Տիգրանի դեպքում, 6 տարի: Հենց Ծառուկյանն էր ԲՀԿ համագումարում հայտարարել, որ «ժամանակը քիչ է, առաջին քայլը պետք է լինի երկրում տիրող մթնոլորտի ու հիմնական պատկերացումների փոփոխությունը»: Մի՞թե Հովիկի «անձը» մթնոլորտ ու պատկերացումներ ա փոխել: Եթե փոխել ա, ապա միայնումիայն հօգուտ իշխանությունների... կարող ա և ԲՀԿ-ի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել