Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի, բայց երբեք մի՛ պատերազմիր: Երբ մյուսները կգիտակցեն, որ պատրաստ ես պատերազմելու, այլևս ատամ չեն սրի վրադ:
- Ասա՛ ինձ պապիկ, ի՞նչ է պատերազմը: Պապիկի կնճռոտ դեմքը մի պահ մռայլվեց, ու նա ամուր սեղմեց աչքերը: Թվում էր՝ կմոռանա, էլ ոչ ոք պատերազմի մասին իր հետ չի խոսի և չի ստիպի վերհիշել ամենը: Բայց այդ թոռնիկը, այդ ավազակը, ով շարունակ պապիկից հարցուփորձ է անում պատերազմի մասին, սակայն պատասխան չի ստանում: Եվ նորից. «Պապիկ, պապիկ, ասա՛ ինձ, ի՞նչ է պատերազմը»: Պապիկը պատերազմել էր, դա վաղուց էր, շատ վաղուց, բայց տարիները չամոքեցին վերքերը և չսպիացրին հիշողությունները: Պապիկը ամեն ինչ հիշում է, ամեն օր նույնը, ամեն ճչոցից վեր է թռչում, ամեն ոտնաձայնից՝ սարսռում, ամեն կրակոցից՝ բղավում, գիշերները՝ անկողնու մեջ այս ու այն կողմ է գալարվում և ժամանակ առ ժամանակ բոլորից թաքուն լաց լինում: Պապիկը խաղաղություն էր ուզում, պապիկը պատերազմում էր, որ խաղաղություն ստանա, բայց պատերազմից հետո պատերազմը չի վերջանում: Հիմա նա ինքն իր դեմ է պատերազմում, կորցրել է հոգու խաղաղությունը, կորցրել է ընկերներին, «իր ընկերների դին դիրք է արել» ու հիմա թիկն է տվել բազմոցին ու ատամներն է կռճտացնում: Որդին ասաց, որ գնում է պատերազմի, հետ է գալու, բայց այդպես էլ չվերադարձավ: Որդին էլ էր իր նման. երազկոտ, անմիջական, անվախ, զգացմունքային: Ասաց, որ գնում է հայրենիքի համար կռիվ տա, որ հայրենիքին խաղաղություն բերի, բայց արի ու տես, որ մինչև հիմա հայրենիքում պատերազմ է ու հիմա հաջորդ սերունդն է պատերազմում խաղաղության համար: Պապիկը մտազբաղ էր. այսպես մինչև ե՞րբ, քանի՞ սերունդ, որքա՞ն զոհ, բա իր թոռնի՞կը, այդ ավազակը, ով շարունակ պատերազմի մասին է խոսում ու պապիկին հանգիստ չի թողնում:

Թոռնիկը ասաց, որ գնում է պատերազմի, որ հետ կգա, որ կբերի այդ խաղաղությունը, բայց հետ չեկավ: Նա էլ էր պապիկի նման. երազկոտ, անմիջական, անվախ, զգացմունքային: Ասաց, որ գնում է հայրենիքի համար կռիվ տա, որ հայրենիքին խաղաղություն բերի, բայց արի ու տես, որ պատերազմը դեռ չի ավարտվել ու հիմա հաջորդ սերունդն է պատերազմում խաղաղության համար:
Պապիկը լուռ էր, կիսաբաց աչքերի տակ լճանում էին արցունքները: Պապիկը ծխամորճը մոտեցրեց շրթունքներին, բայց շրթունքները քարացել էին ու անզոր էին ծուխը թոքերը լցնել: Պապիկը մտազբաղ էր. այսպես մինչև ե՞րբ, քանի՞ սերունդ, որքա՞ն զոհ, բա՞ իր ծոռը…
2
Պատերազմը երբեք խաղաղություն չի բերում: Պատերազմում զոհ գնացած երիտասարդների օջախում այլևս լույս չի վառվում, պատերազմում վախճանված հերոսները էլ երբեք հարություն չեն առնում, պատերազմի հիշողությունները երբեք չեն մոռացվում: Հետո… հետո չի լինում խաղաղություն, լինում է միայն կարճատև ընդմիջում, որից հետո վերսկսվում է պատերազմը: Եվ շարունակ մենք պատերազմ ենք մղում՝ խաղաղությանհույսով, բայց չենք գիտակցում, որ մեր պարզած ափերի մեջ ոչ ոք խաղաղություն չի դնելու: Պատերազմը սկսվում է, ոմանք ընկնում են, ոմանք՝ ճզմում ընկածներին, «ընկածների դին դիրք են անում», իսկ ոմանք էլ ողջ են մնում, որպեսզի շարունակեն պատերազմը. պատերազմը երբեք չի ավարտվում:
Իսկ ինչպե՞ս հասնել խաղաղության: Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի, բայց երբեք մի՛ պատերազմիր: Երբ մյուսները կգիտակցեն, որ պատրաստ ես պատերազմելու, այլևս ատամ չեն սրի վրադ:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2014/04/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել