Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Կիևից պահանջում է հարգալից վերաբերմունք ցուցաբերել Ուկրաինայի հարավարևելյան շրջանների բնակիչների նկատմամբ: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լավրովի խոսքով, Ռուսաստանի իշխանությունները հասնելու են այն բանին, որ Ուկրաինայի իշխանությունները «անհապաղ բանակցություններ սկսեն լարվածությունը թուլացնելու համար, այլ ոչ թե բանակ օգտագործեն, ինչն արգելված է Ուկրաինայի օրենսդրությամբ»:

Տեղեկացնենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն ապրիլի 15-ին հայտարարել է Դոնեցկի շրջանում ուժային գործողություն սկսելու մասին: Դոնեցկի շրջանի մի շարք բնակավայրերում զինված խմբերը վարչական շենքեր են գրավել: Նրանք ցանկանում են անջատվել Ուկրաինայից և միանալ Ռուսաստանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել