1in.am-ը գրում է.
Հանրապետությունում ձվի դեֆիցիտ այս պահին չկա, իսկ գներն էլ փոքր-ինչ նվազել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով՝ եթե ինչ-որ արտառոց բաներ չլինեն, դժվար թե ձվի շուկայում իրավիճակը փոխվի Զատիկին ընդառաջ:
Ինչ վերաբերում է Զատիկին մեծ պահանջարկ ունեցող այլ ապրանքներին, օրինակ՝ ձկանը, ապա, ըստ Չիլինգարյանի, այն մի փոքր թանկացել էր դեռևս 1-2 ամիս առաջ և դժվար թե դա կապված լիներ Զատիկի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_economy_265791.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



