Լիա Մովսիսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Ո՞վ է ուժեղ քաղաքացին և ո՞րն է ուժեղ պետությունը: Քաղաքացին յուրաքանչյուր պետության կարևոր բաղկացուցին է: Եթե քաղաքացիները լինեն ուժեղ, ապա պետությունը նույնպես կլինի ուժեղ: Եվ որտե՞ղ է Հայաստանի ուժեղ քաղաքացին, արդյո՞ք կան այդպիսիք: Շատ հնարավոր է՝ նրանք թաքնվել են, չնայած ուժեղները չեն թաքնվում: Այդ դեպքում Հայաստանուն չկա՞ն ուժեղ քաղաքացիները: Երկար մտածելու դեպքում, գուցե մտաբերենք մի քանիսին, բայց ընդամենը մի քանիսին: Մի՞թե հնարավոր է մի քանիսով դառնալ ուժեղ պետություն, պայքարել, ստեղծել, ապրել միասին: Գուցե հնարավոր է, բայց այն, որ Հայաստանը ուժեղ չէ՝ դա հաստատ է: Իսկ ի՞նչ է թաքնված այդ ուժի մեջ, պետք է արդյո՞ք դա մեզ, և ընդհանրապես ինչ է ուժը: ՈՒժը անկախությունն է, ուժը հավատն է սեփական երկրի նկատմամբ, ուժը պայքարն է ու նպատակն է, հաստատակամությունն ու ինքնավստահությունը: Մենք կառչած ենք ամենքից ու ամեն ինչից, երևույթից, մարդուց և մարդկանցից, իրերից: Մենք սեփական մտածողությամբ առաջնորդվող ժողովուրդ չենք, մենք հարմարվող ենք ու հնազանդ: Գուցե ազգիս մի փոքր գազանություն է պետք, մի փոքր նյարդայնացում, ապստամբություն, սառնասրտություն ու Ռուսաստան տանող ճանապարհների փակում: Գուցե այս ամեն ինչը օգնի մեզ այդ ուժեը ձեռք բերելու համար, գուցե պայքար սկսվի, ու գուցե հեղափոխություն: Մենք ազգ ենք, ով մեծ դեր է տալիս հասարակությանը և անում ամեն ինչ այդ հասարակությանը գոհացնելու համար, իսկ այդ հասարակությունը կազմված է մարդկանցից, շատ մարդկանցից, մենք մեկի հետևից գնացող ենք, մեզ ընդամենը տանող է պետք, մենք տեսնելով, որ հասարակության անդամները գնում են մի տեղ, կգնանք իրենց հետևից առանց իմանալու թե ուր ենք գնում: Մեզ խելամիտ ուղղորդող է պետք, այդ ուժը և գազանությունը, երկիր պաշտպանելու, և այն իրոք երկիր սարքելու գաղափարը ունեցող մեկը, ով կտանի մեզ այնտեղ, որտեղ մեզ չի կարողանում տանել ոչ ոք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել