«Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մերի Մնջոյանը օրեր առաջ վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունեցած ճամփորդությունից:

Երիտասարդ երգչուհու համար ճամփորդությունը միայն Միացյալ Նահանգներով չի սահմանափակվել: Մեկ ամիս առաջ Մերի Մնջոյանը երգի պետական թատրոնի խմբի, Արամոյի, Էռնա Յուզբաշյանի, Սյուզան Մարգարյանի, Ռադիկ Գաբրիելյանի, Գայանե Հովհաննիսյանի, Սուրեն Առուստամյանի և այլ կատարողների հետ «Ալեքս» թատորնում մասնակցել է «Երգում է 70-ականների Երևանը» խորագրով համերգին, որից հետո մեկնել է Մոսկվա՝ ներկա գտնվելու մեկ այլ կարևոր իրադարձության:

Մաշայի խոսքով թե՛ ԱՄՆ-ի, և թե՛ Մոսկվայի շրջագայությունից նա վերադարձել է մեծ տպավորություններով և իր հետ Երևան բերել բազում հիշողություններ.
«Ինձ համար այդքան ցանկալի երազանքն իրականացավ, քանի, որ մեկ բեմում ելույթ էի ունենում այնպիսի արտիստների հետ ինչպիսիք են Սյուզան Մարգարյանը, Արամոն, Էռնա Յուզբաշյանը և այդպիսի մեծ անուններ, որոնց մի ժամանակ միայն հեռուստացույցով էի տեսնում և երազում ճանաչել նրանց իրական կյանքում ու ելույթ ունենալ նրանց հետ նույն բեմից: Այս ամենն ինձ համար արդեն իսկ մեծ և անբացատրելի զգացում էր»,- ArmStar.am-ի հետ տպավորություններով կիսվեց Մերի Մնջոյանը:
Շարունակությունն՝ այստեղ