Allsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսսիան» Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց և տիտղոսը կվիճարկի «Բավարիա»-«Կայզերսլաութերն» զույգի հաղթողի հետ:

Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում, «Բորուսսիան» հարազատ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վոլֆսբուրգի» դարպասը: Հանդիպման 13-րդ րոպեին Մարկո Ռոյսի փոխանցումից հետո աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ գոլը կրկին Ռոյսի փոխանցումից հետո 43-րդ րոպեին խփեց Ռոբերտ Լևանդովսկին:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցում էր մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 72-րդ րոպեին. հայ ֆուտբոլիստի փոխարեն խաղը շարունակեց Օլիվեր Կիրհը:

«Բորուսսիա»-«Վոլֆսբուրգ»` 2:0

Գոլերը` Մխիթարյան 13, Լևանդովսկի 43

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել