Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն օրական 5 ժամ է աշխատում, որպեսզի հասցնի ապաքինվել նախքան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` Մյունխենի «Բավարիայի» դեմ հանդիպումը:

Անցյալ շաբաթվա հինգշաբթի օրվանից Ռոնալդուն օրական երկու մարզում է անցկացնում, որոնք միասին տևում են 5 ժամ: «AS»-ից տեղեկանում ենք, որ պորտուգալացին մարզվում է մարզասրահում, լողավազանում: Արդյունքները դեռևս հուսադրող են, և ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել կարևորագույն խաղին:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» դեմ մադրիդցիներն առաջին խաղն անցկացնելու են սեփական հարկի տակ, ապրիլի 23-ին, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է «Ալյանց Արենայում»` ապրիլի 29-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել