Allsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի` Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ խաղում (0:3) Ռաֆինյայի հեռացումը:

Հիշեցնենք, որ Ռաֆինյան խաղավարտին տգեղ արարք թույլ տվեց «Բորուսսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ և անմիջապես արժանացավ կարմիր քարտի:

«Բավականին բարդ է գնահատական տալը, բայց ես չեմ բարկանում Ռաֆինյայի վրա, քանի որ նա միշտ իր ամբողջ ուժը ներդնում է` ընդ որում նշանակություն չունի` նա խաղադաշտում 5, թե 90 րոպե է անցկացնում: Նա հիանալի թիմային ֆուտբոլիստ է: Ցանկանում եմ` Ռաֆինյայի նման 18-19 ֆուտբոլիստ ունենալ»,-Գվարդիոլայի խոսքերը մեջբերում ենք «Bild»-ից:

Վերոնշյալ միջադեպի տեսանյութը ներկայացված է ստորև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել