(դա Վինչիի ծննդյան օրվա առթիվ)
Գինեսի ռեկորդների գրքի մասնագետները կազմել են վարկանիշային աղյուսակ, որտեղ ներառել են բոլոր ժամանակների աշխարհի ամենատարածված գրքերը: Ցանկի երկրորդ տեղում ամրապնդվել է Մաո Ցզե Դունի մտքերի մի ծաղկաքաղ-գիրք, որի տպաքանակը հասնում է 900 միլիոնի: Ուշագրավ է, որ ամենահանրահայտ գրքերի տասնյակում հայտնվել է նաև Դեն Բրաունի՝ աղմուկ հանած «Դա Վինչիի կոդ»-ը:
Տարօրինակ է, բայց ցանկում բացակայում են մի շարք գրքեր, որոնցից աշխարհում վաճառվել են միլիոնավոր օրինակներ: Դրանց մեջ նաև անգլիացի հեքիաթասաց Ջոան Ռոուլինգի ստեղծագործությունները կախարդների դպրոցի աշակերտ Հարի Պոտերի մասին: Այս գրքերից աշխարհում վաճառվել է ավելի քան 250 մլն. հատ: Ռոուլինիգի վեպերն ընթերցվում են ավելի քան 200 երկրներում և թարգմանված են 60 լեզուներով:
Տպագրության գյուտից ի վեր Աստվածաշունչը առ այսօր մնում է Երկիր մոլորակի ամենատարածված գիրքը: Տպաքանակը հասնում է մոտ 6 մլրդ. հատի:
Երկրորդ տեղում, ինչպես վերևում նշեցի, Մաո Ցզե Դունի՝ տարբեր առիթներով արտահայտված մտքերի ծաղկաքաղն է՝ 900 մլն. օրինակ: Երրորդ հորիզոնականը աշխարհի ամենահանրահայտ գրքերի ցանկում զբաղեցնում է Ջ. Տոլկիենի «Մատանիների տիրակալը»: Սակայն, պետք է շեշտել, որ այս թվերը մոտավոր են, քանի որ հաշվարկների մեջ չի առնվել Ղուրանի՝ Մահմեդականության գլխավոր գրքի տպաքանակը, որը զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկն աշխարհում:
9-րդ տեղում է աղմկահարույց Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» գիրքը: Հինգերորդ տեղում հենց Գինեսի ռեկորդների գիրքն է:
Կից նյութն այստեղ: