Բռնցքամարտի աշխարհի առաջնություն. հաջող մեկնարկ ՍոֆիայումՍիրելի հայրենակիցնե՛ր, Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում արդեն ունենք երկու հաղթանակ: 49 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանը եւ 52կգ քաշային կարգում Արսեն Պողոսյանը փայլուն հաղթանակներ տարան՝ մի քանի անգամ նոկդաունի ենթարկելով Կորեան ներկայացնող Կիմ Ուոնհոյին եւ Նիգերիան ներկայացնող Օկեջիմի Այանկոլային: Արթուր Հովհաննիսյանի հաջորդ մենամարտը կկայանա ապրիլի 19-ին: Նա կմրցի Իռլանդիան ներկայացնող Իրվին Բրենդանի հետ: Արսեն Պողոսյանի հաջորդ մենամարտը կկայանա ապրիլի 17-ին: Նրա մրցակիցն է լինելու Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարը: Շնորհավորում եմ բոլորիս գեղեցիկ եւ հուսադրող մեկնարկի համար: Հուսով եմ այս հաղթանակները կոգեւորեն մեր մարզիկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել