Panorama.am-ը գրում է.
Հայ-ադրբեջանական սահմանը մոլորության հետևանքով հատած, սակայն վերջերս հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը օրերս նշել էր, թե «Կարմիր խաչից, երբ եկան ինձ զգուշացրին, որ հանկարծ չասեմ, թե ուզում եմ Հայաստան գնամ, լավ չի լինի: Բայց երբ արդեն Կարմիր խաչից Բաքու տարան, հետո ինչ-որ մի հատ առանձին ռայոն, էնտեղ էլ ինձ հարցրին, թե սրտիդ ուզած տեղն ասա, քեզ արդեն կտանենք, ես էլ ասեցի, որ մենակ Հայաստան եմ ուզում, մեր տունն եմ ուզում ու վերջ»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերիներ, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովը գլխավորում է պաշտպանության նախարարը, Panorama.am-ը նրա խոսնակԱրծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք հանձնաժողովում տեղյակ են Արսեն Խոջոյանի այս հայտարարությունից և ինչպե՞ս կմեկնաբանեն Խոջոյանի խոսքերը:
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ «եթե նման բան իսկապես եղել է, ապա այն մտահոգիչ է ու վերոնշյալ հայտարարությունը լրացուցիչ պարզաբանման կարիք է զգում»:
Թեմայի առնչությամբ պարզաբանումներ ստանալու ու տեղի ունեցածի պատճառները հասկանալու համար Panorama.am-ը զրուցեց Կարմի Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու հետ, ով նշեց, որ տեղի ունեցածը «ավելի շատ ընկալման խնդիր է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



