Աչքերը հոգու հայելին են: Զարմանալի է,բայց փաստ է՝ հազար հոգու մեջ էլ ուշադիր դիտողը անսխալ կերպով հային կճանաչի նրա աչքերով: Հայի աչքեր.թախծոտ,տիեզերքի պես անհատակ ու անհուն աչքեր: Օտարերկրացիները ՝տղամարդ թե կին,լինելով Հայաստանում,հիացմունքով են արտահայտվում հայուհիների գեղեցկության թագը հանդիսացող սևահոն աչքերի մասին: 

Չափազանցություն չի լինի,եթե ասենք,որ նրանց աչքերում խտացած է ազգի ողջ պատմությունը՝ իր բոլոր ելևէջներով,խնդությամբ և զայրույթով, մայրական սիրով և կնոջ նվիրվածությամբ: Հայուհու անդնդախոր հայացքը ձգում է և վանում նայողին,թելադրում իր կամքը,դնում պարկեշտության խիստ սահման:Իզուր չէ,որ մեր բազմադարյան մշակույթը փայլում է հայ կնոջ աչքերը գովերգող բազմաթիվ և բազմապիսի գրական գոհարներով,որոնց ընդհանրացումը կարելի է համարել հայ մեծագույն սիրո երգիչ Չարենցի անմահ խոսքերը. «Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով»: Սրանով ամեն ինչ ասված է: 














Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել