Ուժեղ պետությունը հենց իր ժողովրդով է ուժեղ:
Լինել ուժեղ ազգ, նշանակում է ունենալ հզոր պետություն: Քանի որ ժողովուրդը համարվում է պետության հենասյունը, և ինչքան ամուր է այդ հենասյունը, այնքան ամուր է պետությունը: Ժողովուրդըժ պետության շարժիչ ուժն է, այսպես ասած, մեքենան, որի ղեկը պետության ձեռքում է, և հենց ժողովուրդն է ընտրում այդ ղեկին նստողին:
Այն կարող է լինել արտաքինից գեղեցիկ, կատարյալ, բայց ներքուստ լինել ոչ կայուն և պատրաստ չլինի անգամ չնչին հարվածի: Կարևորը այս դեպքում արտաքինը չէ, ներքինն է այսինքն՝ ներքին կայունությունը, ամրությունն ու միասնականությունը, որպեսզի այդ ղեկին նստողը չտանի մեքենան այն ուղղությամբ, որ ուղղությամբ ցանկանա:

Ժողովուրդը, միևնույն ժամանակ, հենասյուն լինելուց բացի, պետք է կարողանա հակակշռել պետությանը: Նա պետք է օգնի մեքենայի կառավարմանը, դրա հետ մեկտեղ կարողանալով միասնական ջանքերով փոխել մեքենայի ուղղությունն ու ընթացքը, և ինչու չէ, անհրաժեշտության դեպքում նաև կասեցնել այն:
Եվ վերջում պետք է հիշել և հասկանալ այս խոսքերը. «Լավ մեքենային պետք է լավ վարորդ, և հակառակը ՝ լավ վարորդին լավ մեքենա»:
Եվ վերջում պետք է հիշել և հասկանալ այս խոսքերը. «Լավ մեքենային պետք է լավ վարորդ, և հակառակը ՝ լավ վարորդին լավ մեքենա»:
Սիմոնյան Լյովա,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2014/04/blog-post_13.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել