Allsport.am-ը գրում է.
Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ալյանց Արենայում». առաջնության 27-րդ տուրում չեմպիոնական կոչումն ապահոված Մյունխենի «Բավարիան» հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսսիային:
Հանդիպման 20-րդ րոպեին Մարկո Ռոյսի փոխանցումից հետո հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից: Առաջին խաղակեսում այլ գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդում Յուրգեն Կլոպի սաներն աչքի ընկան ևս երկու անգամ: 49-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հիանալի անցում կատարեց, գնդակը փոխանցեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին, իսկ վերջինիս փոխանցումից հետո Մարկո Ռոյսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը: Ընդամենը 7 րոպե անց «Բավարիայի» դարպասը երրորդ հնդակն ուղարկեց Յոնաս Հոֆմանը:
Հաղթանակից հետո «Բորուսսիան» վաստակած միավորների քանակը հասցրեց 61-ի, իսկ «Բավարիան» մնաց չեմպիոնական առաջին տեղում` 78 միավորով:
«Բավարիա»-«Բորուսսիա»` 0:3
Գոլերը` Մխիթարյան 20, Ռոյս 49, Հոֆման 56