Armsport.am-ը գրում է.
Ինչպես գիտեք, այս օրերին, հայ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ.Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը մասնակցում են Դուբայ օփեն ավանդական մրցաշարին։
Բացի ընթացող գլխավոր մրցաշարից, Դուբայի փառատոնի շրջանակներում անցկացվել է կայծակնային առաջնություն, որում Տիգրան Լ. Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ գրոսմայստերներ Իթուրիզագայի (Վենեսուելա), Էդուարի (Ֆրանսիա) եւ Կուզուբովի (Ուկրաինա) հետ 55 մասնակիցների մեջ բաժանել է 1-4-րդ տեղերը։
Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանին բաժին է հասել երրորդ մրցանակը, իսկ մրցաշարի հաղթող է ճանաչվել Իթուրիզագան: Կայծակնային մրցումներում Զավեն Անդրիասյանը առաջատար քառյակից ետ է մնացել կես միավորով եւ գրավել է 7-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Անդրիասյանը Դուբայի հիմնական մրցաշարում, կայացած չորս տուրից հետո, վաստակել է 3,5 միավոր և միայն կես քայլով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտայից (Հնդկաստան): Հայ շախմատիսներից Վլադիմիր Հակոբյանն ունի 3, Տիգրան Լ. Պետրոսյանը` 2,5 միավոր: