Ես հաճախ լսում եմ այսպիսի արտահայտություններ, թե Հայաստանում մնացել է հերոս մասսան։ Ախր ինչո՞ւ եք ծիծաղելի բաներ ասում, մի՞թե կարծում եք, որ բռնապետները պետք է հեռացնեն թշվառներին և թողնեն հերոսներին։ Սա արդյո՞ք աբսուրդ չէ, նման «խելացի» բաներ մի ասեք, ամոթ է։ Հայաստանում միշտ էլ ձգտել են վերացնել կամ հեռացնել իսկական հերոսներին և մտածողներին, որ իրենց խանգարող չլինի։ Թողել են թույլ մասսային, որ սրանք հնազանդվեն (բացառությամբ մի փոքրիկ խմբի երևի), որոնց պայքարն էլ իրենց քանակի սահմանափակ լինելու պատճառով էական օգուտ չի կարող բերել։
Այնպես որ, վերջ տվեք հայկական սնապարծությանը։ Երբ իսկական հերոսներին սպանում, բանտարկում կամ արտաքսում էին, դուք այն ժամանակ լռում էիք, իսկ հիմա, երբ հերթը հասել է ձեզ, արդեն հերոս եք ձևանում։ Սակայն, միևնույն է, իսկական հերոսներից չեք կարող ավելի հերոս դառնալ։ Գիտեմ, որ խոսքերս ձեզ դուր չեն գա, բայց, այնուամենայնիվ, ճշմարտությունը լսել պետք է սովորել։



